Դեղանյութերը ներմուծումից հետո ընկնում են արյան հոսքի մեջ, այնուհետև կուտակվում օրգան-համակարգերում, հյուսվածքներում, որը կրում է հետաձգելի բնույթ։ Այդ <<դեպո>> -ներից դեղանյութը աստիճանաբար ներծծվում է արյան մեջ և թողնում դեղանյութին բնորոշ ազդեցություն։
Շատ դեղանյութեր, ընկնելով արյան հոսքի մեջ, միանում են արյան պլազայի սպիտակուցներին և կորցնում են իրենց ակտիվությունը (ինակտիվանում են)։ Բայց այդ միացություններից ևս աստիճանաբար ազատումը ապահովում է դեղանյութերի տևական ազդեցությունը։
Ընկնելով օրգանիզմ դեղանյութերը ենթարկվում են այս կամ այն վերափոխումների (բիոտրանսֆորմացիա)։Դեղանյութերը օրգանիզմից հեռանում են զանազան միացությունների ձևով։ Դեղանյութերի ճնշող մեծամասնությունը օրգանիզմից հեռանում է երիկամներով, որի հեռացման արագությունը կախված է երիկամների ֆունկցիոնալ վիճակից։ Այս հանգամանքը պետք է հաշվի առնել երիկամներով հիվանդներին դեղանյութեր նշանակելու ժամանակ։ Դեղանյութերի որոշ մասը օրգանիզմից հեռանում է աղիների միջոցով ` կղանքի հետ։ Դեղանյութերը օրգանիզմից հեռանում են նաև քրտնաճարպա֊ և կաթնագեղձերով։ Վերջինս պետք է հաշվի առնվի կրծքով կերակրող մայրերին դեղանյութեր տալու ժամանակ։ Ցնդող և զանազան նյութերը հեռանում են վերին շնչական ուղիներով։
© Վ.Ա.Կարապետյան Զ.Վ.Իսպիրայն
Դեղաբանություն և դեղատոմսեր
1 մեկնաբանություն(ներ):
Դուք ունեք մի մեծ օրագիրը. Կան մրցանակակիր մրցույթներ շրջանում բլոգեր կայքերից. Դուք կարող եք միանալ այս մրցույթը շահել Ձեր բլոգում եւ բարձրացնել ձեր այցելուների երթեւեկությունը. Դուք բախտավոր պետք է գնահատվեն առանձին յուրաքանչյուր կատեգորիայում.
Միացիր հիմա! Դուք կարող եք գտնել մանրամասն տեղեկություններ մեր կայքում.
Web: http://www.bloggercontest.com
Փոստ: contact@bloggercontest.com
PBX: +540361033915
Post a Comment