Դեղանյութերի կուտակումը, կենսաձևափոխությունը և նրանց արտազատումը օրգանիզմից


 Դեղանյութերը ներմուծումից հետո ընկնում են արյան հոսքի մեջ, այնուհետև կուտակվում  օրգան-համակարգերում, հյուսվածքներում, որը կրում է հետաձգելի բնույթ։ Այդ <<դեպո>> -ներից դեղանյութը աստիճանաբար ներծծվում է արյան մեջ և թողնում դեղանյութին բնորոշ ազդեցություն։
Շատ դեղանյութեր, ընկնելով արյան հոսքի մեջ, միանում են արյան պլազայի սպիտակուցներին և կորցնում են իրենց ակտիվությունը (ինակտիվանում են)։ Բայց այդ միացություններից ևս աստիճանաբար ազատումը ապահովում է դեղանյութերի տևական ազդեցությունը։
Ընկնելով օրգանիզմ դեղանյութերը  ենթարկվում են այս կամ այն վերափոխումների  (բիոտրանսֆորմացիա)։Դեղանյութերը օրգանիզմից հեռանում են զանազան միացությունների ձևով։  Դեղանյութերի ճնշող մեծամասնությունը օրգանիզմից հեռանում է երիկամներով, որի հեռացման արագությունը կախված է երիկամների ֆունկցիոնալ վիճակից։ Այս հանգամանքը պետք է հաշվի առնել երիկամներով հիվանդներին դեղանյութեր նշանակելու ժամանակ։ Դեղանյութերի որոշ մասը օրգանիզմից հեռանում է աղիների միջոցով ` կղանքի հետ։ Դեղանյութերը օրգանիզմից հեռանում են նաև քրտնաճարպա֊ և կաթնագեղձերով։ Վերջինս պետք է հաշվի առնվի կրծքով կերակրող մայրերին դեղանյութեր տալու ժամանակ։ Ցնդող և զանազան նյութերը հեռանում են վերին շնչական ուղիներով։








©  Վ.Ա.Կարապետյան Զ.Վ.Իսպիրայն 
Դեղաբանություն և դեղատոմսեր

1 մեկնաբանություն(ներ):

Blog Contest | You Can Join said...

Դուք ունեք մի մեծ օրագիրը. Կան մրցանակակիր մրցույթներ շրջանում բլոգեր կայքերից. Դուք կարող եք միանալ այս մրցույթը շահել Ձեր բլոգում եւ բարձրացնել ձեր այցելուների երթեւեկությունը. Դուք բախտավոր պետք է գնահատվեն առանձին յուրաքանչյուր կատեգորիայում.
Միացիր հիմա! Դուք կարող եք գտնել մանրամասն տեղեկություններ մեր կայքում.


Web: http://www.bloggercontest.com
Փոստ: contact@bloggercontest.com
PBX: +540361033915