Մարդու աղիքներում պարունակվող տարբեր միկրոօրգանիզմներ հիվանդագին փոփոխություններ չէն առաջացնում, սակայն որոշակի պայմաններում, դրսևորվում են դրանց, ախտածին հատկությունները և դրանք դառնում են բորբոքային գործընթացի հարուցիչներ: Ո.ե.բ մանրեները նպաստում է ելունի պարունակության դժվար դուրս գալը դեպի կույր աղիք, որը կարող է լինել ելունի ծռումների, լուսանցքը կղանքի քարերով խցանվելու, լորձաթաղանթի խիտ առատության հետևանքով: Վերջինս կարող է գրգռվել ելուն թափանցած մանր որդերից (սրատուտ) կամ աղիքի նեխման արգասիքներից: Ստամոքսաղիքային համակարգի մշտական գերբեռնվածությունը կենդանական ճարպով (միս, ձուկ) մի կողմից հանգեցնում է փորկապության, մյուս կողմից` աղիքում նեխման գործընթացների արագացման: Ո.ե.բ-ով կարող են հիվանդանալ բոլոր տարիքի մարդիկ:
Ո.ե.բ լինում է սուր և քրոնիկ: Որդանման ելունի սուր բորբոքումն սկսվում է նրա լորձաթաղանթից, այնուհետև գործընթացը կարող է տարածվել` առաջացնելով հյուսվածքների թարախային քայքայում (ֆլեգմոնային Ո.ե.բ.) ընդհուպ մինչև ելունի պատերի լրիվ քայքայումը, որի հետևանքով բորբոքումը թափանցում է որովայնի խոռոչ (թափածակումային Ո.ե.բ.): Ելունը սնող անոթների վատ արյունամատակարարման հետևանքով այն կարող է մեռուկանալ (փտախտային Ո.ե.բ):
Ելունի ծակումը և փտախտն անխուսափելիորեն հանգեցնում են տարածուն կամ, լավագույն դեպքում, սահմանափակ որովայնամզի բորբոքման:
Սուր Ո.ե.բ. սկսվում է որովայնի ստորին հաճախ` աջ կողմի հանկարծակի ցավերով, որոնք սկզբում ունենում են տարածուն բնույթ, շոշափվում են սրտագդալի պորտի շրջանում և միայն մի քանի ժամից տեղակայվում են որովայնի աջ, ստորին քառորդում, որտեղ կույր աղիքն է: Ցավերն աստիճանաբար ուժեղանում են և սաստկանում հազալիս, հիվանդի դիրքի փոփոխության, հատկապես` ձախ կողքի թեքվելիս: Երեխաների և տարեցների Ո.ե.բ, որպես կանոն, թույլ է արտահայտված: Ո.ե.բ-ման նոպան հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, լինում է փորկապություն, հնարավոր է նաև լուծ: Հասուն մարդկանց ջերմաստիճանը սովորաբար (37,5- 38,5 աստիճան C), երեխաներինը` շատ, իսկ տարեցներինը, նույնիսկ շատ ծանր ձևերի դեպքում, մնում է բնականոնի սահմաններում:
Ո.ե.բ-ման դեպքում բորբոքային գործընթացը երբեմն սահմանափակվում է լորձաթաղանթով, և եթե ելունի պարունակությունը դուրս է գալիս կույր աղիք, նոպան կարող է դադարել: Սակայն նույնիսկ բժիշկը միշտ չէ, որ միանգամից կարող է որոշել ելունի բորբոքային գործընթացի ծանրության աստիճանը և բնույթը, իսկ նրանում կատարվող փոփոխությունները (օրինակ` փտախտը), որոնք երբեմն շատ արագ են զարգանում, հղի են ծանր բարդություններով: Ուստի բոլոր դեպքերում անհրաժեշտ է անհապաղ հեռացնել որդանման ելունը, և որքան շուտ, այնքան ժամանակին կկախվեն վտանգավոր բարդությունները:
Եթե որևէ պատճառով սուր Ո.ե.բ-ման դեպքում հիվանդը չի վիրահատվել, բայց վիճակը լավացել է, միևնույն է, վտանգն առկա է, և նոպան կարող է կրկնվել` յուրաքանչյուր անգամ առավել ուժեղ:
Երբեմն որդանման ելունի սուր բորբոքումների դեպքում անցանկալի ելքերը հիմնականում բժշկի ուշ դիմելու հետևանքն են: Սովորաբար որովայնի ցավերը, սրտխառնոցը, փսխումը սխալմամբ որակվում են որես <<ստամոքսի խանգարում>> և աղիքները մաքրել լուծողականի կամ հոգնայի ձևով միջոցով, որը միանգամայն անթույլատրելի է, քանի որ, ի վերջո, առաջացնում է որովայնամզի տարածուն բորբոքում: Որովայնի սուր ցավերը հիմնականում կապված են Ո.ե.բ-ման հետ:
Ուստի պետք է անհապաղ բժիշկ կանչել, իսկ միչև նրա գալը հիվանդին պառկեցնել, որովայնին սառույցի կամ սառը ջրի պարիկ դնել: Չի կարելի ցավամոքիչ միջոցներ օգտագործել, որոնք փոխում են հիվանդության պատկերը. ցավի մեղմացումը կարող է հանգեցնել սխալ ախտորոշման և, հետևաբար սխալ բուժման:
Քրոնիկ Ո.ե.բ-ման դեպքում կույր աղիքի շրջանում լինում են մշտական կամ պարբերաբար առաջացող, փորկապությամբ և սրտխառնոցով ուղեկցվող ոչ ստատիկ ցավեր: Քանի որ նման գործընթացը ցանկացած պահի կարող է վերածվել սուր բորբոքման, ուստի խորհուրդ է տրվում ելունը հեռացնել:

0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment