Պզուկներ կամ ակնեներ


Սա ճարպային ապարատի բորբոքային բնույթի ախտահարում է, որոնք առաջանում են տարբեր պատճառներից: Այն ակնեները, որոնք առաջանում են, որպես սեբորեայի բարդություն, կոչվում են սովորական կամ պատանեկան:
Ավելի հաճախ  հանդիպվող ձևը հանգույցիկայինն է,  որը բնութագրվում է սեբորեայի մաշկի վրա: Վարդագույն կորեկից մինչև սիսեռի մեծությամբ կիսագնդաձև կամ կոնաձև հանգույցիկների ցանավորումն է, ոչ հազվադեպ նրանց կենտրում լինում է կոնաձև սև կետ, հետագայում կարող է գոյանալ ոչ մեծ թարախաբշտեր, որը չորանում է առաջացնելով կեղև կամ բացվում է առաջացնելով էռոզիա: Այս ձևի ցանավորում լինում են սուր և զգալի քանակությամ: Պահպանվելով մի քանի օր ներծծվում է և իրենց տեղում թողնելով ոչ մեծ գունատային բծեր կամ հազիվ նկատելի սպիներ:
Պզուկների հատուկ ձև է կոնգլոբատա ձևը, որը հանդիպվում է երիտասարդ տարիքի տղամարդկանց մոտ, և տեղակայվում է դեմքին, ավելի քիչ կրծքի դեմքի և մեջքի հտվածում:
Սկսվում է խոշոր հաճախակի կոմեդոնների առաջացումով, որոնց շուրջը առաջանում են յուրօրինակ սպիներ, հետագայում այստեղ ձևավորվում է թարախակույտ, որը բացվելուց հետո արտադրում է շճաթարախային արյունախառը էքսուդատ: Ընթացքը երկարատև է, ապաքինումից հետո լինում է անհարթ  սպիներ:      

0 մեկնաբանություն(ներ):