Մաշկ



Մաշկը համարվում է մարմնի արտաքին ծածկույթը և կատարում է մի շարք ֆունկցիաներ
1. ջերմակարգավորման
2. պաշտպանական
3. արտազատական
4. Էներգիայի դեպո
5. շնչառական
6. զգացող
Հասուն մարդու մարմնի ծածկույթի մակերեսը կազմում է 1.6մ2  : Բնական անցքերի շրջանում սահունորեն  վեր է ածվում լորձաթաղանթի: Մաշկն ունի փայլուն երանգ, յուրօրինակ գույն, որը կախված է մաշկի պիգմենտացիայից, արյան անոթների թափանցելիությունից և հյուսվածքների գույնից: Ամբողջ մաշկի մակերեսի վրա կարելի է հայտնաբերել գծանկարներ, եռանկյունաձև և շեղանկյունաձև դաշտեր, որոնք իրարից սահմանազատվում են ակոսներով: Լավ տեսանելի են ափերի և ներբանների վրա: 
Մարդու մաշկը գրեթե ամբողջապես  ծածկված է մազերով:
տարբերում են մազերի 3 տեսակ`
1.աղվամազ, որը ծածկում է ամբողջ մարմինը
2.երկար մազեր` գլխի, անոթափոսերի, սեռական օրգան, մորուք
3.կարճ-կոշտ մազ, հոնք, թարթիչ, ականջի, քթանցքի
Մազը կազմված է  արմատից և ցողունից:
Արմատն է շրջապատված է մազաին ֆոլիկուլով, որն էլ գտնվում է կոճղեզի մեջ: 
Մաշկը կազմված է 3 շերտից:
1. վերնամաշկ կամ էպիդերմա
2. բուն մաշկ կամ դերմա
3. ենթամաշկային , ճարպային բջջանք
 

Վերնամաշկ
Իրենից ներկայացնում է բազմաշերտ եղջերացող էպիթել, որը կազմված է 5 շերտից: Ամենա
խորը 
շերտը, որը սահմանակցվում է բուն մաշկի հետ, կոչվում է հիմնային կամ բազալ շերտ, որը կազմված է միաշարք դասավորված բջիջներից: Այս շրջանում գտնվում են մելանոցիդները, որոնք արտադրում են մելանին պիգմենտ` պայմանավորելով մազերի, մաշկի, աչքերի գույնը:
Բազալ  շերտից վեր  գտնվում է փշային շերտը: Այս շերտի վերին մասում բջիջներն ընդունում են ավելի տափակ ձև, և սահուն կերպով անցնում են հաջորդ հատիկային շերտի:
Հատիկային շերտը բաղկացած է   1-2, իսկ առանջձին մասերում ափերի և ներբանների շրջանում , 3-4 շարք բջիջներից: Առանձնահատկությունը բջջի  ցիտոպլազմայում յուրահատուկ հատիկների առկայությունը:
Փայլուն շերտ, որը լավ նկատելի է այն մասում որտեղ կա հաստ էպիթելային շերտ: Վերնամաշկի  վերջին շերտն էլ, որը անմիջապես շփվում է արտքին միջավայրի հետ կոչվում է եղջրային շերտ, որի հաստությունը մաշկային ծածկույթի զանազան մասերում տարբեր է: Եղջերային շերտը կազմված է եղջերային նյութից` կերատինից: Կերատինը սպիտականման նյութ է, որը հարուստ է ծծմբով, աղքատ ջրով:

Բուն մաշկ
Բուն մաշկը բաժանվում է 2 սահմանազատված շերտից`ենթաէպիթելային կամ պտկիկային և ցանցային:
Ցանցայինն էլ առանց կտրուկ սահմանի անցնում է ենթամաշկային ճարպային բջջանքի: Ցանցային շերտը կազմում  է կոլագեն  էլաստիկ թելերից, որոնք միանալով իրար կազմում են խիտ ցանց: Թելիկները 
խ
ոնավությունը պահպանելու հատկություն ունեն, որի հետևանքով ուռջում են:   


Նյութը տրամադրվել է ԷՊԲՔ-ի դասախոս Վանցյանի կողմից

0 մեկնաբանություն(ներ):