Դեմքի մաշկը տարվա յուրաքանչյուր
եղանակին առանձին խնամք է պահանջում: Սակայն հատկապես ձմռանը մեր դեմքի
մաշկը տուժում է ամենաշատը։ Ցուրտ եւ սառը եղանակը, քամին, ջերմաստիճանի
տատանումները բացասաբար են անդրադառնում մաշկի վրա, սակայն դա միայն նրանց
մոտ, ովքեր չգիտեն, թե ինչպես է պետք պաշտպանել դեմքը ձմռանը։ NEWS.am STYLE-ը
զրուցել է կոսմետոլոգ Անահիտ Հարությունյանի հետ եւ պարզել, թե ինչ
անհրաժեշտ գործողություններ է պետք անել, որպեսզի պաշտպանենք մեր դեմքի
մաշկը ցրտից։
Կոսմետոլոգն առաջարկում է՝
1. Տանից դուրս գալուց առաջ օգտագործել խոնավեցնող, սնուցող քսուքներ, քանի որ ցրտից չորանում է մաշկը:
2. Շաբաթը մեկ անգամ օգտագործել դիմակներ (խորհուրդ է տրվում տնական միջոցներով)։
3. Քանի որ ձմռանը ցրտի պատճառով մաշկը չորանում է, խորհուրդ է տրվում օգտագործել կաթնային հիմքով քսուքներ, հեղուկներ...:
4. Մաշկի համար կարևոր է նաև սնունդը, մարսողական համակարգի վիճակը:
5. Այցելել կոսմետոլոգին և կատարել դեմքի մերսումներ:
Անահիտ Հարությունյանն առաջարկում է նաեւ դիմակների բաղադրատոմսեր՝ դեմքի մաշկը ձմռանը խնամելու համար, սակայն մինչ այդ ներկայացնում ենք մաշկի վրա մրգերի եւ բանջարեղենի ներգործության աղյուսակը։
Իսկ այժմ ներկայացնում ենք մի քանի ձմեռային դիմակի պատրաստման բաղադրատոմս.
1. Տրորած խնձորը քսել մաշկին, թողնել 15 րոպե,այնուհետև լվանալ գոլ ջրով: Շաբաթը եկու անգամ:
2. Մաքրած բանանի կեսը պատառաքաղով տրորել պլաստմասե տարայի մեջ, որից հետո այն որքան հնարավոր է բարակ շերտով քսել դեմքին և պարանոցին: Թողնել 15 րոպե, ապա լվանալ գոլ ջրով։
3. 2ճ. գդալ եփած դդումին ավելացնել 1ճ. գդալ ձիթապտղի յուղ, 1 ձվի դեղնուց, 1թ. գդալ կիտրոնի հյութ: Լավ խառնել և քսել դեմքին, թողնել 20 րոպե, ապա լվանալ տաք ջրով:

0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment