Կնոջ կյանքի տարբեր շրջանները և նրա հիգիենան
Մանկության շրջան
Այս շրջանում ձվարաններին բնորոշ ֆունկցիան բացակայում է: Արտաքին և ներքին սեռական օրգանները ձևավորված են, բայց դեռ զարգացած չէն: Արտաքին սեռական օրգանների մազածածկույթը չկա, հեշտոցը նեղ է, կարճ, արգանդի մարմինը փոքր, պարանոցը կոնաձև, փողերը նեղ, երկար, ծռմռված:
Մանկության շրջանի հիգիենան սկսվում է դեռ ներագանդային կյանքից:
Հղիության ընթացքում պետք է հետևել կնոջ սննդին, որպեսզի ներարգանդային կյանքում զարգացող աղջիկ երեխայի ոսկորները լինեն ամուր, կոնքի ոսկրերը զարգանան նորմալ, որ չառաջանա նեղ կոնք, ոսկրային դեֆորմացիաներ:
Ծնվելուց հետո պետք է պայքարել ռախիտի դեմ` ոսկրային դեֆորմացիաներից, ոսկրերի փափկացումից, ծռումներից խուսափելու համար: Դրա համար անհրաժեշտ է լիարժեք սնունդ, 20 օրականից երեխային նշանակել վիտամին D, արևային վաննաներ, տարբեր վիտամիններով, էլեկտրոլիտներով հարուստ սնունդ: Անհրաժեշտ է ամենօրյալիցքային, շնչառական, կոնքի զարգացման վարժություններ, ֆիզկուլտուրա, սառը ջրով շփումներ, որոնք ամրապնդում են զարգացող օրգանիզմը: Պետք է զգուշանալ սուր և խրոնիկ ինֆեկցիոն հիվանդություններից, հատկապես խոզուկը, բացասաբար է ազդում սեռական օրգանների ճիշտ զարգացման վրա:
Մեծ նշանակություն ունի երեխայի ճիշտ նստելը, կանգնելը, քայլելը, որի ժամանակ կարող են առաջանալ ողնաշարի, կոնքի ոսկրերի ծռումներ: Ծնողները պարտավոր են հետևելու նաև երեխայի անձնական հիգիենային:
Սեռական հասունացման շրջան
Այս շրջանը սկսվում է 12-13 տարեկան հասակում: Որոշ երկրներում այն սկսվում է 9-10 տարեկանում: Երեխայի կյանքի այս շրջանում սկսում են գործել սեռական հորմոններ (գոնադրոտոպ հորմոնները), որոնք արտադրվում են հիպոֆիզի կողմից: Այս հորմոնների շնորհիվ ձվարաններում սկսում են հասունանալ նախնական (պրիմորդյալ)ֆոլիկուլներ, որոնց կողմից արտադրվում է ֆոլիկուլին հորմոնը (էստրոգեն): Այս հորմոնի շնորհիվ զարգանում են նաև սեռական հասունացման երկրորդային նշանները (կրծքագեղձերը, մազածածկույթը, ձայնը, և այլն) զարգանում են նաև սեռական օրգանները` հեշտոցը, արգանդը, փողերը: Այս շրջանում տեղի է ունենում առաջին դաշտանը, որը հետագայում պարբերաբարկրկնվում էյուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:
Սեռական հասունացման վրա մեծ ազդեցություն ունեն նաև կլիմայական պայմանները, սնունդը, ապրելակերպը:
Սեռական հասունացման պրոցեսը լրիվ ավարտվում է 17-18 տարեկանում: Դաշտանային շրջանի հիգիենան ունի խիստ կարևոր նշանակություն: Կինը դաշտանի ժամանակ կարող է աշխատել և կատարել իր սովորական աշխատանքը, բայց պետք է խուսափի ծանրաբեռնվածությունից, ծանր ֆիզիկական աշխատանքից, մրսելուց և հակառակը` շատ տաքանալուց: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում օգտագործել ոգելից խմիչքներ, կծու կերակուրներ, որպեսզի կոնքի օրգաններում անոթների արյունալցում չլինի և
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment