Երեխայի ֆիզիկական զարգացումը, ֆիզակական զարգացման ցուցանիշները



Երեխայի ֆիզիկական և նյարդահոգեբանական զարգացումը բնորոշվում է արտաքին և ներքին բազմաթիվ գործոններով:
Ֆիզիկական և նյարդային զարգացումը իրար հետ փոխկապակցված են: ԿՆՀ-ում նորմալ զարգացումը հնարավոր է օրգանիզմի ֆիզիկական զարգացման նորմալ պայմաններում և հակառակը:
Երեխայի հիմանական տարբերվող առանձնահատկությունը հանդիսանում է աճը և զարգացումը:
Աճը չափերի մեծացումն է քաշի ավելացումը, զարգացումը, տարբեր օրգան համակարգերի դիֆտերենցումը:
Տարիքային մի շրջանում գերակշռում է աճը, մի այլ շրջանում տարբեր օրգան համակարգերի զարգացումը:
Երեխային գնհատում են հետևյալ ցուցանիշներով` քաշը, հասակը, գլխի և կրծքի շրջագծերը:
Քաշի և հասակի վրա մեծ ազդեցություն ունեն բազմաթիվ գործոններ: 
Ֆիզիկական ամուր, առողջ, հասուն ծնողներից ծնվում են մեծ հասակով և քաշով նորածիններ:
Մեծահասակ կամ փոքրահասակ ծնողներից կարող են ծնվել քաշով և հասակով փոքր երեխաներ:
Քաշը
Առողջ հասուն նործնի միջին քաշը տատանվում է` 3,2-3,5 կգ: Ծնվելուց հետո կյանքի ընթացքում  երկրորդ և երորդ օրերին տեղի է ունենում քաշի անկում 150-200 գրամ, վերականգնվում է 10-12-րդ օրվա ընթացքում:
5 ամսականում երեխայի քաշը կրկնապատկվում է, 1 տարեկանում եռապատկվում:
1 տարեկանից հետո քաշը ավելանում է ավելի դանդաղ:
2 տարեկանում ավելանում է 2,5-3,5 կգ:
3 տարեկանում ավելանում է 1,5-2,5 կգ:
Մինչև 10 տարեկան երեխան ամեն տարի քաշը ավելացնում է 1,5-2,5 կգ:
Սեռական հասունացման ժամանակ քաշը արագ է ավելանում, իսկ հասունացումը ավարտելուց հետո նկատելիորեն քաշի աճը պակասում է:
Հասակը
Առողջ նորածնի հասակը տատանվում է 48-56սմ:
Կյանքի առաջին տարում տարում հասակը ավելանում է 25սմ-ով:
Երկրորդ տարում  11սմ-ով, երրորդ տարում  8սմ-ով, յոթերորդ տարում  5-7սմ-ով:

Գլխի և կրծքի շրջագիծը
Ֆիզիկական զարգացման ճիշտ գնհատման համար  կարևոր նշանակություն ունեն գլխի և կրծքի շրջագծի փոփխությունը:
Գլխի շրջագիծը 34-35սմ:
Կրծքի շրջագիծը 32-33սմ:
2-4 ամսականում դրանք հավասարվում են:
1տարեկանում կրծքի շրջագիծը մեծանում է 13-15սմ-ով, մինչև 1,5 տարեկանը մեծանում է 3-5սմ-ով, 2տարեկանում 2,5-3սմ, 3տարեկանում 1,5-2սմ:
Գլխի շրջագիծը 1 տարեկանում ավելանում է 10-11սմ-ով, 2 տարեկանում 2սմ-ով, 3տարեկանում 1սմ-ով, 6 տարեկանից հետո ավելանում է 5,6սմ-ով:
Հասակը, քաշը և կրծքի շրջագիծը մինչև 11 տարեկան տղաների մոտ ավելի մեծ է քան աղջիկներինը:
11 տարեկանում ֆիզիկական զարգացման ցուցանիշները աղջիկների և տղաների մոտ հավասարվում են, 11-ից հետո աղջիկների ֆիզիկական զարգացման ցուցանիշները ավելի առաջ են ընկնում տղաներից:
15 տարեկանից հետո տղաները առաջ են անցնում աղջիկներից, իրենց ֆիզիկական ցուցանիշներով:
Ֆիզիկական զարգացումը ճիշտ  գնհատելու ժամանակ պետք է  երեխայի ոսկրա-մկանային համակարգի մարմնամարզությանը ուշադրություն դարձնել:
Այս բոլոր չափումները այլ կերպ կոչվում են ամպոթրոմետրի կամ մարդաչափական ցուցանիշներ:
Քաշը
Կյանքի առաջին ամսում երեխան իր քաշը ավելացնում է 600գրամով: Երկրորդ, երրորդ ամիսներին 800 ական գրամով, 4-րդ ամսում 750գ, մնացած ամիսները միչև 1տարեկանը քաշը ավելանում է նախորդ ամսվա համեմատ 50գրամով պակաս:
1-600   3-800   5-700   7-600    9-500    11-400
2-800  4-750    6-650  8- 550    10-450  12-350

Կշիռը որոշելու համար ծնված քաշին պետք է գումարել ամիսների ընթացքում ավելացող կշիռները:
Կյանքի առաջին կիսամյակում երեխայի կշիռը որոշելու համար օգվում են հետևյալ բանաձևից:
Կշիռը = ծնված քաշին + 650* n
Որտեղ n-ը ամիսների թիվն է, 650-ը քաշի միջին աճն է:
Օրինակ երեխան 4 ամսական է ծնված քաշը 3000գրամ, 
Կշիռր = 3000+650*4=5600
Կյանքի երկրորդ կիսամյակում կշիռը որոշվում է հետևյալ բանաձևով`
Կշիռը=ծնված քաշին +600*n
1 տարեկանից բարձր երեխայի կշիռը որոշելու համար օգտվում ենք հետևյալ բանաձևից`
Կշիռը =  10կգ+2,5/(n+1)
Որտեղ 10կգ-ը 1 տարեկան երեխայի միջին նորմալ քաշն է, 2,5-ը յուրաքանչյուր ավելացած միջին քաշն է, n-ը տարիների թիվն է:
Օրինակ` երեխան 5 տարեկան է նրա ներկա կշիռը  20կգ է:
Կշիռը =10կգ + 2,5/(5-1)=20 
Մինչև 1 տարեկան երեխային կշռում են հորիզոնական կշեռքով, (նախորոք հավասարեցնելով 0-ի): 1-ից բարձր տարիքի երեխաներին կշռում են ուղղահայաց բժշկական կշեռքով:
Մինչև 1 տարեկան երեխաի հասկաը ներկայացնում ենք աղյուսակով`
1-3սմ               4-2,5սմ           7-2սմ                   10-1սմ
2-3սմ              5-2,5սմ           8-2սմ                    11-1սմ
3-3սմ              6-2,5սմ           9-2սմ                    12-1սմ
 1 տարեկանից բարձր երեխայի հասակը որոշելու համար օգտվում ենք հետևյալ բանաձևից`
Հասակը=75սմ+6սմ*(n-1)
Որտեղ 75սմ-ը 1 տարեկան երեխայի միջին նորմալ հասակն է, 6սմ միջին տարեկան աճն է, n-ը տարիքն է:
Օրինակ` Երեխան 10 տարեկան է որոշել նրա հասակը:
Հասակը=75սմ+6սմ(10-1)=129սմ
Երեխայի հասակը 1-ից մինչև 1,5 տարեկանը որոշում են հորիզոնական հասակաչափով: Ֆիզիկական զարգացման ճիշտ բնութագիրը տալու համար բոլոր չափումները պետք է կատարել օրվա առաջին կեսին, և մերկ վիճակում: Օրվա ընթացքում հասակը փոքրանում է 0,5-1սմ-ով:
Գլխի շրջագիծը չափում են ժապավենաձև սմ-ով,այն անց կացնելով ծոծրակային և վերհոնքային թմբերով:
Կրծքի շրջագիծը նույնպես չափում են ժապավենաձև սմ-ով, այն անցկացնելով  թիակների ստորին անկյունների մակարդակով` ետևից և պտուկների մակարդակով` արջևից:

0 մեկնաբանություն(ներ):