Ինչ են ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը
Մ-մարդու
Ի-իմունային
Ա-անբավարարության
Վ-վիրուս
ՄԱՐԴՈՒ -հատուկ է միայն մարդուն, վարակվում են ` տղամարդիկ, կանայք, երեխաները, անկախ ռասայական պատկանելիությունից:
ԻՄՈՒՆԱՅԻՆ- համակարգ, որն ապահովում է օրգանիզմի պաշտպանությունը շատ վարակային հիվանդություններից:
ԻՄՈՒՆԱՅԻՆ- համակարգ, որն ապահովում է օրգանիզմի պաշտպանությունը շատ վարակային հիվանդություններից:
ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ- շատ վարակային և ուռուցքային հիվանդություններից իրեն պաշտպանելու ` օրգանիզմի ընկալության նվազում կամ լրիվ բացակայում:
ՎԻՐՈՒՍ-ներբջջային մակաբույծ, որն ընդունակ չէ կենսագործել կենդանի բջջից դուրս:
ՄԻԱՎ-ը վիրուս է, որն աստիճանաբար քայքայում է օրգանիզմի իմունային համակարգը, և որի հետևանքով առաջանում է ՁԻԱՀ-ը:
ՄԻԱՎ-ը ախտահարում է մարդու օրգանիզմի տարբեր բջիջները և հատկապես իմունային համակարգի բջիջները: ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ զարգանում է երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն` ՄԻԱՎ վարակ:
Ձ-ձեռքբերովի
Ի-իմունային
Ա-անբավարարության
Հ-համախտանիշ
Ի-իմունային
Ա-անբավարարության
Հ-համախտանիշ
ՁԵՌՔԲԵՐՈՎԻ-ինչը զարգանում է կյանքի ընթացքում, ոչ բնածին:
ԻՄՈՒՆԱՅԻՆ-համակարգ, որն ապահովում է օրգանիզմի պաշտպանությունը շատ վարակային հիվանդություններից:
ԻՄՈՒՆԱՅԻՆ-համակարգ, որն ապահովում է օրգանիզմի պաշտպանությունը շատ վարակային հիվանդություններից:
ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ- շատ վարակային և ուռուցքային հիվանդություններից իրեն պաշտպանելու ` օրգանիզմի ընկալության նվազում կամ լրիվ բացակայում:
ՀԱՄԱԽՏԱՆԻՇ-ախտանիշների ամբողջություն, որոնք բնորոշ են որոշակի հիվանդության:
ՄԻԱՎ վարակով հիվանդ մարդու մոտ ախտորոշվում է ՁԻԱՀ այն ժամանակ, երբ նրա մոտ սկսվում են դրսևորվել օպորտունիստական վարակներ :
ՁԻԱՀ-ի ժամանակ մարդը մահանում է, քանի որ օրգանիզմն այլևս ի վիճակի չի լինում պայքարել այդ հիվանդությունների դեմ:
Ամենատարածված օպորտունիստական վարակներից են ` տուբերկուլյոզը, պնևմոցիստային թոքաբորբը, մաշկի քաղցկեղը, բերանի խոռոչի և սեռական օրգաններիսնկային ախտահարումները, հերպեսը, նաև տենդ և մարսողության բարդություններ, քաշի կորուստ առաջացնող բակտերիալ վարակները:

Հիմնականում ՁԻԱՀը զարգանում է 7-15 տարի հետո:
ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ-ի վարակի վերջնական փուլն է, զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարկանց մոտ, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամաբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում շատ վարակիչ և ուռուցքային հիվանդությունների հանդեպ:
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment