Հետծննդյան շրջանը սկսվում է ընկերքի արտամղման պահից և շարունակվում 6-8 շաբաթ:
Այս շրջանում կինը կոչվում է ծննդկան: Կնոջ օրգանիզմում հետծննդյան շրջանում վերանում են այն բոլոր փոփոխությունները, որոնք առաջացել են հղիության և ծննդաբերության ժամանակ:
Ծննդկանի օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները
Հետծննդյան շրջանում տեղի է ունենում սեռական օրգանների հետ աճ (ինվոլուցիա):
Արգանդի կրճատման չափանիշն է նրա հատակի բարձրացման մակարդակը (չափում են միզապարկը դատարկելուց հետո): Ծննդաբերությունից հետո 10-12 օրվա ընթացքում արգանդի հատակը իջնում է օրական հորիզոնական 1 մատի չափով: Ծննդաբերության առաջին, երկրորդ օրը արգանդի հատակի մակարդակը գտնվում է պորտի մակարդակին: 5-րդ օրը ցայլքի վերին և պորտի արանքում, 6-7-րդ օրերին անհետանում է ցայլքի հետևում: Արգանդի կրճատմանը նպաստում են ծննդկանի ընդհանուր վիճակը, ծննդաբերության բնույթը, կրծքով կերակրելը և այլն: Արգանդի երկարության կրճատմանը զուգընթաց փոքրանում է արգանդի լայնությունը և քաշը: Ծննդաբերությունից հետո արգանդի ներքին մակերեսը իրենից ներկայացնում է վերքային մակերես, որը աստիճանաբար ռեգեներացիաի է ենթարկվում:
Ապաքինման ժամանակ արգանդի մեջ առաջանում է լեյկոցիտների պատնեշը, որը արգելակում է միկրոբների ներթափանցումը: Էնդոմետրիումի էպիթելիզացիա իրականացվում է աստիճանաբար մինչև 10-րդ օրը վերականգնվում է ամբողջ ներքին մակերեսը: 3-րդ շաբաթվա վերջում վերականգնվում է նաև ընկերքի ամրացման տեղը: Էնդոմետրիումի վերականգնման ընթացքում լինում է հետծննդյան արտադրություն, որը կոչվում է լոխիա (հետծննդյան հոսք): Լոխիան արգանդի ապաքինվող վերքային մակերևույթի արտադրանքն է: Այն բաղկացած է արյունային շիճուկից քայքայվող դեցիդուալ թաղանթների մնացորդներից՝ լեյկոցիտներից:
Առաջին օրերին լոխիան պարունակում է բավականաչափ արյան խառնուրդ և այն տևում է մինչև 4-5 օրը: Հաջորդ օրերին գունաթափում է 6-10-րդ օրը լոխիան լինում է առատ սրճագույն, 11-15-րդ օրը լոխիաի գույնը դեղնավուն քանակը պակասում է: 16-20-րդ օրը լոխիյան լինում է անգույն կամ սպիտակավուն: 3-րդ շաբաթից հետո լորձային, իսկ 5-6 շաբաթ հետո այն վերանում է: Լոխիաի արտադրությունը կարող է երկարաձգվել արգանդի դանդաղ հետաճի դեպքում:
Ծննդաբերությունից 2-3 օր հետո հիպոֆիզի լակտոգեն հորմոնի ազդեցության տակ սկսում է կաթնարտադրությունը (խեժ, անցումային կաթ, կաթ): Այդ ժամանակ կաթնագեղձերը ուռչում են դառնում զգայուն:
Միզարտադրությունը կարող է դժվարանալ, որի պատճառն է միզապարկի ատոնիան կամ պտղի գլխի սեղմումից նրա լորձաթաղանթի այտուցը:
Աղիների ֆունկցիան հաճախակի առաջանում է փորկապություն աղիների ատոնիայի պատճառով: Ծննդկաների մոտ երբեմն առաջանում է թութքային հանգույցներ, որոնք դառնում են ցավոտ հատկապես արտաթորման ժամանակ, որն էլ ստիպում է ծննդկանին դուրս չգնալ:

0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment