Showing posts with label հետծննդյան շրջան. Show all posts
Showing posts with label հետծննդյան շրջան. Show all posts

Հետծննդյան շրջանում ծննդկանի խնամքը

Ծննդկանի խնամքը կազմակերպելիս հատուկ նշանակություն պետք է տալ ասեպտիկայի և անտիսեպտիկայի կանոնների պահպանմանը: Այն գործիքները, նյութերը, խնամքի առարկաները, որոնք հպվում են կաթնագեղձերին և սեռական օրգաններին պետք է դարձնեն ստերիլ: Հետծննդյան շրջանի նորմալ ընթացքի համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմանները՝ 


 Նորմալ քնի համար։
Հեռու պահել հուզումներից։
Մեծ նշանակություն պետք է տալ սննդին։
ժամանակին պետք է կատարել միզարտադրությունը։
Պ։ետք է ապահովել ծննդկանի ակտիվ շարժումները։
Ծննդկանի սենյակը պետք է օդափոխել, մաքրել մաքուր լաթով։
Պետք է ախտահանել պատերը, հատակը, կահույքը։
Ծննդկանի վրա սահմանում են խիստ հսկողություն՝



Պարզաբանում են ընդհանուր վիճակը, ինքնազգացողությունը։
Հաշվում են պուլսը, ջերմաստիճանը, պարզում են կաթնագեղձերի վիճակը։
Արգանդի բարձրությունը։
Սեռական օրգանների վիճակը, լոխիաի քանակը և բնույթը։
Միզապարկի և աղիների գործունեությունը։

Հետծննդյան շրջան (ծննդաբերությունից հետո)

Հետծննդյան շրջանը սկսվում է ընկերքի արտամղման պահից և շարունակվում 6-8 շաբաթ:
Այս շրջանում կինը կոչվում է ծննդկան: Կնոջ օրգանիզմում հետծննդյան շրջանում վերանում են այն բոլոր փոփոխությունները, որոնք առաջացել են հղիության և ծննդաբերության ժամանակ:
Ծննդկանի օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները 
Հետծննդյան  շրջանում տեղի է ունենում սեռական օրգանների հետ աճ (ինվոլուցիա):
Արգանդի կրճատման չափանիշն է նրա հատակի բարձրացման մակարդակը (չափում են միզապարկը դատարկելուց հետո): Ծննդաբերությունից հետո 10-12 օրվա ընթացքում արգանդի հատակը իջնում է օրական հորիզոնական 1 մատի չափով: Ծննդաբերության առաջին, երկրորդ օրը արգանդի հատակի մակարդակը գտնվում է պորտի մակարդակին:  5-րդ օրը ցայլքի վերին և պորտի արանքում, 6-7-րդ օրերին անհետանում է ցայլքի հետևում: Արգանդի կրճատմանը նպաստում են ծննդկանի ընդհանուր վիճակը, ծննդաբերության բնույթը, կրծքով կերակրելը և այլն: Արգանդի երկարության կրճատմանը զուգընթաց փոքրանում է արգանդի լայնությունը և քաշը: Ծննդաբերությունից հետո արգանդի ներքին մակերեսը իրենից ներկայացնում է վերքային մակերես, որը աստիճանաբար ռեգեներացիաի է ենթարկվում: 

Ապաքինման ժամանակ արգանդի մեջ առաջանում է լեյկոցիտների պատնեշը, որը արգելակում է միկրոբների ներթափանցումը: Էնդոմետրիումի էպիթելիզացիա իրականացվում է աստիճանաբար մինչև 10-րդ օրը վերականգնվում է ամբողջ ներքին մակերեսը: 3-րդ շաբաթվա վերջում վերականգնվում է նաև ընկերքի ամրացման տեղը: Էնդոմետրիումի վերականգնման ընթացքում լինում է հետծննդյան արտադրություն, որը կոչվում է լոխիա (հետծննդյան հոսք): Լոխիան արգանդի ապաքինվող վերքային մակերևույթի արտադրանքն է: Այն բաղկացած է արյունային շիճուկից քայքայվող դեցիդուալ թաղանթների մնացորդներից՝ լեյկոցիտներից: 
Առաջին օրերին լոխիան պարունակում է բավականաչափ արյան խառնուրդ և այն տևում է մինչև 4-5 օրը: Հաջորդ օրերին գունաթափում է 6-10-րդ օրը լոխիան լինում է առատ սրճագույն, 11-15-րդ օրը լոխիաի գույնը դեղնավուն քանակը պակասում է: 16-20-րդ օրը լոխիյան լինում է անգույն կամ սպիտակավուն: 3-րդ շաբաթից հետո լորձային, իսկ 5-6 շաբաթ հետո այն վերանում է: Լոխիաի արտադրությունը կարող է երկարաձգվել արգանդի դանդաղ հետաճի դեպքում: 
Ծննդաբերությունից 2-3 օր հետո հիպոֆիզի լակտոգեն հորմոնի ազդեցության տակ սկսում է կաթնարտադրությունը (խեժ, անցումային կաթ, կաթ): Այդ ժամանակ կաթնագեղձերը ուռչում են դառնում զգայուն: 
Միզարտադրությունը կարող է դժվարանալ, որի պատճառն է միզապարկի ատոնիան կամ պտղի գլխի սեղմումից նրա լորձաթաղանթի այտուցը:
Աղիների ֆունկցիան հաճախակի առաջանում է փորկապություն աղիների ատոնիայի պատճառով: Ծննդկաների մոտ երբեմն առաջանում է թութքային հանգույցներ, որոնք դառնում են ցավոտ հատկապես արտաթորման ժամանակ, որն էլ ստիպում է ծննդկանին դուրս չգնալ: