Showing posts with label խնամք. Show all posts
Showing posts with label խնամք. Show all posts

Հետծննդյան շրջանում ծննդկանի խնամքը

Ծննդկանի խնամքը կազմակերպելիս հատուկ նշանակություն պետք է տալ ասեպտիկայի և անտիսեպտիկայի կանոնների պահպանմանը: Այն գործիքները, նյութերը, խնամքի առարկաները, որոնք հպվում են կաթնագեղձերին և սեռական օրգաններին պետք է դարձնեն ստերիլ: Հետծննդյան շրջանի նորմալ ընթացքի համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմանները՝ 


 Նորմալ քնի համար։
Հեռու պահել հուզումներից։
Մեծ նշանակություն պետք է տալ սննդին։
ժամանակին պետք է կատարել միզարտադրությունը։
Պ։ետք է ապահովել ծննդկանի ակտիվ շարժումները։
Ծննդկանի սենյակը պետք է օդափոխել, մաքրել մաքուր լաթով։
Պետք է ախտահանել պատերը, հատակը, կահույքը։
Ծննդկանի վրա սահմանում են խիստ հսկողություն՝



Պարզաբանում են ընդհանուր վիճակը, ինքնազգացողությունը։
Հաշվում են պուլսը, ջերմաստիճանը, պարզում են կաթնագեղձերի վիճակը։
Արգանդի բարձրությունը։
Սեռական օրգանների վիճակը, լոխիաի քանակը և բնույթը։
Միզապարկի և աղիների գործունեությունը։

Մազերի խնամքի միջոցներ

Մազերը ծածկում են մարմնի ամբողջ մակերեսը, բացառությամբ ափերը, ներբանի և լորձամաշկային միացումների, այդ թվում շրթունքների կարմիր երիզի, կաթնագեղձերի պտուկների, փոքր սեական շուրթերի, առնանդամի գլխիկի և գլխի ներքին թերթիկի:
Մարդու մազերը հիմնականում կատարում են զգացողական գործառություն և ունեն սահմանափակ պաշտպանողական և մեկուսացնող դեր:
Մազի գոյությունը տևում է 50 օրից մինչև մի քանի տարի, այնուհետև այն մեռնում է և թափվում, իսկ մազապարկից աճում է նոր մազ:
Առողջ կնոջ գլխից ամեն օր մեռնում, թափվում և կրկին առաջանում են մոտ 50 մազ: 
Գլխի մազերի թիվը տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Դա կախված է ամենից առաջ մազերի հաստությունից և գույնից: Շեկ մազերը հաճախ լինում են բարակ և գլխի վրա դրանց թիվը լինում է մոտ 140.000: Սև մազերը առավել հաստ են, դրանց թիվը գլխի վրա լինում է 100.000:


Առհասարակ մազերի նորմալ աճ է համարվում ամսական 1-1.5 սմ-ը: 
Որպես կանոն տաք ամիսներին մազերը ավելի արագ են աճում: Շատ կարևոր է, որ սնունդը լինի թարմ, էկոլոգիապես մաքուր և թարմ: Ամենակարևորը մեծ քանակությամբ ալկոհոլը և ծխախոտը վնասում են մազերը:
Կարգավորված նյութափոխանակությունը խթանում է մազերի աճին: Այս ամենը իմանալուց հետո 2-րդ տեղում գտնվում է մազերի խնամքը:
Ոմանց թվում է թե մազերը չէն աճում, այնինչ կոտրատվում են թերսունացման, վատ խնամքի հետևանքով:
Գլխի մաշկը կեղտոտվածությունից մաքրելու համար անհրաժեշտ գլուխը կանոնավոր կերպով լվանալ սովորաբար 7-10 օրը մեկ անգամից ոչ ուշ:
Եթե աշխատանքային միջավայրը շատ փոշոտ է, մազերը մազերը անհրաժեշտ է լվանալ հաճախ: Հաճախակի լվանալը կախված է դրանց ճարպահոսության և մազերը կեղտոտվածության աստիճանից, դրանց երկարությունից, մաշկի զգայունությունից, մազերի խտությունից: 
Շատ ճարպոտ մազերը պետք է լվանալ հաճախ, բայց 3 օրից ոչ շուտ: Չոր մազերը լվանում են ուշ-ուշ` 10-15 օրը մեկ, քանի որ լվանալուց դրանք ավելի են չորանում կորցնում փայլը, դառնում փշրվող, իսկ դրանց ծայրերը երկատվում են:
Մազերը տաք ջրով և օճառով լվանում են ոչ միայն կեղտոտվող նյութերը հեշտությամբ հեռացնելու համար, այլև տաք ջուրը լայնացնում է մաշկի արյունատար անոթները, ուժեղացնում արյան հոսքն այնտեղ և դրանով լավացնում մազերի սնուցումը և աճը:
Լվանալուց հետո մազերը պետք է չորացնել տաք, փափուկ և չոր սրբիչով: Էլեկտրական սարքերի միջոցով կամ ուժեղ արևի տակ մազերը չորացնելը վնասակար է, քանի որ մազերը չափից ավելի չորանում են:
Շատ չոր մազերին լվանալուց հետո պետք է քսել ցանկացած բուսական յուղ, այդ նպատակի համար հարմար են գերչակի, նշի, դեղձի, յուղերը:
մազերի հիգիենայի համար լվանալու հետ միասին նշանակություն ունի նաև դրանց սանրելը: Մազերը անհրաժեշտ է սանրել ամեն օր, սակայն շատ օգտակար է մազերը ամեն կողմերից 4-5 րոպե տևողությամբ սանրել երեկոյան: Օգտագործվող սանրը պետք է լինի նոսր, իսկ ատամները` ոչ սուր, լավ է օգտագործել փափուկ պլասմասայե սնարեր, օրինակ` կապրոնե:իյէ`
Ժողովրդական միջոցները ամենաարդյունավետ միջոցներն են համեմատած դեղամիջոցների, քանի որ էժան են և չունեն կողմնակի երևույթներ, չէն առաջացնում օրգանիզմում տոքսիկ նյութով:
Գլխի արմատների սնուցումը  արյան շրջանառության  ակտիվացման համար ամենալավ միջոցներն են համարվում դարչինը, կոճապղպեղը, մանանեխը, կծու կարմիր պղպեղը և այն:
Մանանեխը կարմիր պղպեղի հետ հրաշալի ազդեցություն է թողնում:

Մազերի ճիշտ խնամքը ամենից առաջ կեղտը կանոնավոր կերպով հեռացնելը և մազերը օդափոխելն է:

Կոսմետիկ միջոցների դասակարգումը



Կոսմետիկ միջոցների դասակարգումը կատարվում է ելնելով նրանց օգտագործման սկզբունքներից, քանի որ կոսմետիկան մարմնի և մաշկի հիգիենայի անբաժանելի մասն է, ապա կոսմետիկ միջոցների դասակարգումը կատարվում է հետևյալ ձևով`
Հիգիենիկ միջոցներ
Դեմքի մաշկի խնամքի հատուկ միջոցներ
Ձեռքի մաշկի և եղունգների խնամքի հատուկ միջոցներ
Գեղազարդ կոսմետիկ միջոցներ
Մազերի խնամքի միջոցներ
Օծանելիք և անուշաբույր ջրեր

Հիգիենիկ կոսմետիկ միջոցներ
ա) մաշկը մաքրելու, լվանալու, լոգանքի միջոցներ (օճառ, ջուր, լոսյոններ) կոսմետիկ կաթեր, կրեմներ, յուղեր, մարմնի և մազերի շամպուններ, ատամի մածուկներ, լոգանքի ժամանակ տոնուսը բարձրացնող հավելումներ (խոտաբույսեր):
բ) հակասեպտիկ և հոտազերծիչ ազդեցությամբ ինտիմ միջոցներ
գ)մարմնի կոսմետիկ միջոցներ
դ)արևայրուքից պաշտպանող միջոցներ

Դեմքի մաշկի խնամքի հատուկ միջոցներ
ա) պաշտապանող բնույթի
բ) վերականգնող, տոնուսը բարձրացնող դիմակներ
Ձեռքի մաշկի և եղունգի հատուկ խնամքի միջոցներ
ա) պաշտպանող
բ) վերականգնող
Գեղազարդ կոսմետիկ միջոցներ
ա) արտաքին թերությունները քողարկող, մաշկի և եղունգների գունային էֆեկտ ստեղծող միջոցներ, ամենատարբեր կրեմներ, դիմափոշի, կարմրաներկեր, թարթիչներ, տուշ, մատիտ:
բ) սպիտակացնող
գ)ոտքերի մաշկի խնամքի դեպիլյատոր կրեմներ
Նյութը տրամադրվել է ԷՊԲՔ-ի դասախոս Մակարյանի կողմից