Կանանց անպտղության ամենահաճախակի պատճառը համարվում է սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները: Ավելի հաճախ անպտղությամբ է ուղեկցվում արգանդափողերի բորբոքումը, որի ժամանակ առաջանում է արգանդափողերի անանցելիություն: Հաճախ անպտղությունը առաջանում է վիժումից կամ ախտաբանական ծննդաբերությունից հետո, հատկապես վտանգավոր է աբորտը առաջին հղիության դեպքում, քանի որ կարող է լինել արգանդի լորձաթաղանթի վնասում:
Ձվարանների բորբոքման դեպքում խանգարվում է օվուլյացիան, որի հետևանքով ձվաբջիջը չի ընկնում որովայնի խոռոչ, իսկ կպումների դեպքում ձվաբջիջը չի կարող ընկնել արգանդափող, բացի դրանից օնֆորիտը կարող է խանգարել ձվարանների էնդոկրին ֆունկցիան:
Էնդոցերվիցիտի դերը անպտղության մեջ մեծ է:
Կոլպիտը նույնպես կարող է բերել անպտղության, թարախային արտադրությունը ոչնչացնում է սպերմատազոիդներին:
Անպտղությանը նպաստում է նաև էնդոկրին խանգարումները, սեռական օրգանների ինֆատիլիզմը, միքսեդեման, հիպոթիերոզը, շաքարային դիաբետի ծանր ձևերը, ճարպակալումը և այլն:
Անպտղության պատճառ կարող է լինել նաև` տրավմաները, սեռական օրգանների տեղաշարժերը, հեշտոցի պատերի արտանկումը, միզասեռական խուղակները:
Անպտղության պատճառ կարող է հանդիսանալ իմունոլոգիական ֆակտորները (կնոջ օրգանիզմում հակամարմինների առաջացում սպերմատազոիդի նկատմաբ):
Տղամարդկանց անպտղության առավել հաճախ հադիպվող պատճառներից է սպերմատոգենեզի խանգարումը, որը հետևանք է բորբոքային հիվանդությունների, տրավմաների, ֆիզիկական , քիմական ֆակտորների, նեյրոէնդոկրին խանգարումներ, ալկոհոլիզմի հետ: Հազվադեպ տղամարդու անպտղությունը կապված է սեռական թուլության, սերմնածորանի,միզուկի սպիական փոփոխությունների հետ: Բացի էակուլյատում սպերմատազոիդների քանակական ու որակական պարունակությունը նշանակություն ունի նաև սերմնահեղուկի բիոքիմիական կազմը:
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment