Արյունահոսություն

Արյունահոսություն կոչվում է արյան դուրս գալը վնասված անոթից: Արյունահոսությունը լինում է առաջնային այսինքն վնասվածքից անմիջապես հետո և երկրորդային, երբ արյունահոսությունը առաջանում է վիրահտությունից մի քանի  օր հետո: Արյունահոսությունը լինում է պաթոլոգիական հիվանդությունների հետևանքով  (ստամոքսի խոց, արյունահոսություն, երբ անոթի պատը քայքայվում է, և տեղի է ունենում արյունահոսություն ներքին ձևով): Լինում են արտաքին և բերքին: Արտաքին արյունահոսության դեպքում արյունը տեսանելի է: Ներքինը լինում է փակ վնասվածքների դեպքում, երբ արյունը  կուտակվում է խոչընդոտում (որովային կոնքի խոռոչ, գանգի խոռոչ, հոդախոռոչ, կրծքավանդակի ):
Ըստ անատոմիական դասակարգման արյունահոսությունը լինում է մազանոթային, հոսում է վերքի ամբողջ մակերեսով, և կարող է ինքնուրույն դադարել:
Երակային -հոսում է առատ, միապաղաղ, գույնը մուգ, խոշոր երակների պատռման դեպքում վտանգավոր է օդային էմբոլիա: Մահը կարող է վրա հասնել մի քանի վարկյանում: Եթե հիվանդը երկար ժամանակ գտնվի այդ վիճակում արյան կորուստը բերում է մահվան: Զարկերակային արյունահոսությունը հոսում է շիթով և հրումնաձև, որը համապատասխանում է պուլսացիային, գույնը վառ է: Այս արյունահոսությունը վատնգավոր է, հիվանդը կարճ ժամանակում կարող է կորցնել արյուն:
Պարենխիմատոզ արյունահոսություն-այն առաջանում է փակ վնասվածքների ժամանակ, երբ վնասվում են լյարդը, փայծաղը, թոքերը:
Արյան կուտակումը հյուսվածքներում կոչվում է հեմատոմա:























0 մեկնաբանություն(ներ):