Վաղաժամ ծննդաբերություն



            Վաղաժամ ծննդաբերությունը  բնորոշվում է նրանով, որ ծննդաբերությունը տեղի է ունենում 28 շաբաթից մինչև 38 շաբաթը, նորածինը կոչվում է կանխածին: Քաշը ոչ պակաս 1կգ-ից, իսկ հասակը ոչ պակաս 35 սմ-ից և նորածինը համարվում է կենսունակ: Որքան
ծննդաբերությունը մոտենում է 38 շաբաթին, այնքան պտուղն ավելի կենսունակ է լինում:
Այժմ վաղաժամ  ծննդաբերության սահմանը համարվում է 23 շաբաթից 35-36 շաբաթը:
Պատճառները
1. Սուր և խրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունները
2. Օրգանիզմի ծանր ինտոքսիկացիան
3. Սեռական օրգանների զարգացման արատները
4. Թերզարգացած արգանդը
5. Հղիության 2-րդ կեսի գեստոզները
6. Իսթմիկո-ցերվիկալ անբավարարությունը
7. Բազմապտուղ հղիություն, գերջրություն, սակավաջրություն, պտղաջրերի վաղ արտահոսք, պտղի ոչ ճիշտ դրություններ, առաջադիր ընկերք և այլն:
8. Արտադրական և թունավոր նյութերի ազդեցությունը
9. Նարկոտիկ նյութեր, ալկոհոլ, նիկոտին
10. Ռադիացաիան, ռենտգեն ճառագայթների ազդեցությունը
11. Մոր  ծանր հիվանդությունները
12. Ռեզուս կոնֆլիկտ, իզոանտիգենային անհամատեղելիություն
13. Ներվային ծանր ստրեսներ, փսիխիկ տրավմաներ, նեյրոէնդոկրին խանգարումներ
14. Սննդի ռեժիմի խանգարումները


             Վաղաժամ ծննդաբերությունը ընթանում է ինչպես սովորական ժամկետային ծննդաբերությունը, այսինքն սկսվում է ծննդաբերական կծկանքները, պարանոցը հարթվում է, բացվում և ծննդաբերությունն ավարտավում է:
            Վաղաժամ ծննդաբերությունն ունի իր  առանջնահատկությունները:
Քանի որ նեյրո-էնդոկրին և նեյրոռեֆլեկտոր մեխանիզմները դեռ նախապատրաստված չէն ծննդաբերությանը, ուստի շատ հաճախ, լինում է ծննդաբերական գործունեության թուլություն և ձգձգված ծննդաբերություն: Սրան նպաստում է նաև պտղաջրերի վաղաժամ և վաղ արտահոսքը: Վաղաժամ ծննդաբերության ժամանակ հաճախ լինում են միջաձիգ և թեք դրություններ, կոնքային առաջադրություն, որի հետևանքով բարդանում է ծննդաբերության ընթացքը: Վաղաժամ ծննդաբերության ժամանակ հաճախ լինում է արյունահոսություն ընկերքային և վախ հետծննդյան շրջաններում:  Արյունահոսության հիմնական պատճառը դա  արգանդի հիպոտոնիան է: իպոտոնիայի հետևանքով խանգարվում է ընկերքի անջատման նորմալ ֆիզիոլոգիական պրոցեսը, որի պատճառով ընկերքի անջատումը արգանդի պատից ճիշտ և ժամանակին չի լինում ու պատճառ է դառնում ընկերքային շրջանի արյունահոսության: Արգանդի հիպոտոնիան ինքնին պատճառ է դառնում արյունահոսության` վաղ հետծննդյան շրջանում: 

0 մեկնաբանություն(ներ):