Զննելով բժիշկը իր պացիենտին և այդ քառասնամյա տղամարդու մոտ հայտնաբերելով սրտի աշխատանքի էական շեղումներ, որոնք առաջացել են, ամենից հավանական է, չափից ավելի գիրությունից և քիչ շարժունակ ապրելակերպից. նրա անհանգստացած հարցին` «Դե ին՞չ, բժիշկ», -նա պատասխանել է.
-Առանձնապես ոչինչ, բայց հենց որ ինձ մոտից դուրս կգաք, շուտափույթ վաճառեք ձեր մեքենան և գնեք հեծանիվ:
-Իսկ դեղատո՞մս:
-Ես հենց նոր ձեզ տվեցի...
Հեծանիվին որպես մեր օրգանիզմն ամրացնող մարզական պարագայի, քիչ ենք օգտվում:
Որո'նք են հեծանիվի արժեքները: Ինչով է հիմնավորված օրգանիզմի վրա հեծանիվով զբոսանքների բարերար ազդեցությունը, եթե հայտնի է, որ դրանք նպաստում են ֆիզիկական, իսկ միաժամանակ` բնության հետ շփման շնորհիվ` նաև հոգեկան վիճակի լավացմանը:
Հեծանիվ քշելիս գրեթե բոլոր մկանները դուրս են գալիս երանավետ ալարկոտության վիճակից: Դրանք դառնում են առավել առաձգական և ձիգ, պատրաստ մկանային ճիգերի:
Հեծանիվով երթևեկելը նպաստում է նիհարելուն: Եթե, սեղմելով ոտնակները, կատարեք խոր ներշնչումներ, օրգանիզմը լավ հագենում է թթվածնով, կոփվում են շնչառական ուղիները, մշակվում է աշնանային մրսածության նկատմամբ վարակի անընկալունակություն: Բայց կարևոր է չցուցաբերել գերջանադրություն, չերթևեկել վատ եղանակին` քամուն ընդիմադիր:
Հավաքվելով զբոսանքի գնալու, մտածեք ինչպես հագնվել` ոչ շատ տաք, որպեսզի չքրտնեք, և ոչ շատ թեթև որպեսզի չմրսեք:

0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment