Արյան խմբերը



Արյան խմբերը 4-ն են, որոնց բաժանման հիմքը ընկած է էրիթրոցիտներում գտնվող  A և B ագլուտինոգենների, և շիճուկում գտնվող l և b ագլունիների առկայությամբ կամ բացակայությամբ:
Նախկինում առաջին խմբի արյունը ունիվերսալ դոնոր էր, իսկ 4-րդը ունիվերսալ ռեցիպիենտ, բայց ժամանակակից գիտության մեջ գտնում են, որ արյունը փոխներարկելիս դա հիմք չի կայանում և գտնում են, որ յուրաքանչյուր մարդուն պետք է ներարկել տվյալ խմբի արյուն, իսկ ներկայիս գիտության մեջ չի թույլատրվում ներարկել տվյալ խմբի արյուն, իսկ ներկայիս գիտության մեջ չի թույլատրվում ներարկել արյուն այլ օգտագործվում են արյունից պատրաստված պատրաստուկները ըստ նշանակման` պլազմա, էրիթրոցիտար, թրոմբոցիտար զանգված, ֆիբրին, ֆիբրինոգեն:


Արյան խմբերի որոշում
Արյան խմբերը որոշվում են ստանդարտ շիճումների և էրիթրոցիտների օգնությամբ: Ելնելով այդ երևույթից, որի դեպքում A-ն  հանդիպելով  l-ին  առաջացնում է հեմոլիզ:
Ստանդարտ շիճուկները թողարկվում են սրվակների մեջ, յուրաքանչյուրը իր կաթուցիչով, յուրաքանչյուրը ներկված է մի գույնով: Պիտակի վրա գրված է խումբը, պիտանելիության ժամկետը: Արյան կաթիլը շիճուկից պետք է 20 անգամ փոքր լինի: Օգտվում ենք պետրեի թասիկից, որը  ունի փոսիկներ:  Վերցնում ենք արյան փոքր կաթիլ և կաթեցնում ենք բոլոր փոսիկներում, մինչ այդ պետք է 4-րդ մատը մշակել սպիրտով և ծակել: Վրան ավելացնում ենք 20 անգամ մեծ կաթիլ: Ստացվում է հետևյալ պատկերը ` առաջին խմբի արյան դեպքում ոչ մի փոսիկում ագլուտինացիա չի կատարվում:  

Երկրորդ  խմբի արյան դեպքում  ագլուտինացիան լինում է 1-ին և 3-րդ փոսիկում:
Երրորդ  խմբի արյան դեպքում ագլյուտինացիան լինում է 1-ին  և 2-րդ փոսիկում:
Չորրորդ 
խմբի արյան դեպքում ագլյուտինացիան լինում է 1-ին   2-րդ 3-րդ փոսիկներում:



Արյան խմբի որոշումը ստանդարտ էրիթրոցիտների միջոցով
 Իհարկե թասիկի մեջ կաթեցնում են 3 շիճուկ, որը ստացվում է ռեցիպիենտի արյունից: Դրանից հետո յուրաքանչյուր փոսիկում ավելացնում ենք գնդասեղի գլխիկի մեծությամբ ստանդարտ էրիթրոցիտներ և ֆիզիոլոգիական լուծույթ: Եվ կարդում ենք արդյունքները`
1-ին խմբի դեպքում ագլյուտինացիա չի լինում
2-րդ խմբի դեպքում ագլյուտինացիա է լինում 3-րդ խմբում
3-րդ խմբի դեպքում ագլյուտինացիա է լինում 2-րդ խմբում:

























0 մեկնաբանություն(ներ):