Հասուն տարիքում սոցիալական հոգեբանությունը պայմանավորված է մարդու բնածին և ձեռքբերովի առանձնահատկություններով: Դաստիարակությունը և ձեռք բերովի առանձնահատկությունները մարդը ստանում է այն միջավայրում (ընտանիք, դպրոց, աշխատավայր), որը դրական և բացասական է ազդում նրա վրա: Կարևոր է նաև անձնավորության վրա բժշկական հաստատությունների ազդեցությունը: Մարդու սոցիալական հոգեբանությունը կախված է նաև հասարակության, սոցիալ տնտեսական և մշակույթային զարգացման մակարդակից: Անհատի հոգեբանության վրա իր ազդեցությունն է թողնում հաղորդակցման կուլտուրան ընտանիքում և հասարակական տարբեր վայրերում: Հաղորդակցման կուլտուրայի բարձրացմանը նպաստում է հաղորդակցման պրոցեսում սոցիալ հոգեբանական առողջ մթնոլորտի ստեղծմանը: Վերջինիս կարևոր չափանիշներից են փոխադարձ հարգանքը, պատասխանատվությունը, պահանջկոտությունը, լսելու կարողությունը, քննադատությունը իր և ուրիշների նկատմամբ: Կան մարդիկ, որոնք չարաշահում են ավելի շատ մեղադրում են ուրիշներին, բայց լինում են դեպքեր, երբ քննադատությունը և բողոքը չի համապատասխանում, այլ ուղղված է վարկաբեկելու այս կամ այն մարդուն:
Ընտանիքի դերը առողջության պահպանման գործում
Մեծ է անհատի և ընտանիքի դերը առողջության պահպանման գործում: Յուրաքանչյուր անձ պարտավոր է իմանալ առողջության պահպանման սովորույթները ու հիվանդության նշանները, որոնք պահանջում են մասնավորական աջակցություն:
Ընտանիքը և անհատը կարող են լրջորեն ներգործել ամբողջ հասարակության առողջության վրա: Այն մարդիկ, ովքեր ժամանակին չեն իմունիզացվում, համապատասխան չափով ռիսկի են դիմում և վտանգում ամբողջ հասարակության բարեկեցությունը (համաճարակի բռնկում): Մարդիկ, ովքեր անփույթ են և անտարբեր աղբ թափելիս, նրանք մեծացնում են առնետների բազմանալու վտանգը, ինչը կարող է հանգեցնել ողջ հասարակության լուրջ հիվանդությունների: Հասարակության բարեկեցության գործում անհատների և ընատիքի քայլերը հետևյալն են`

- Իրազեկ լինել և իրագործել առողջության պահպանման սովորույթները:
- Ծանոթ լինել հիվանդության նշանաններին և ժամանակին դիմել համապատասխան բժշկին:
- Ստանալ վարակամերժում (իմունիզացիա), որը առողջապահական կարևոր ծրագրերից մեկն է, որը կպահպանի անհատին և հասարակությանը:
- Աջակցել տեղական և քաղաքական ծրագրերին, որոնք ուղղված են հասարակության առողջության պահպանմանը:
- Անցկացնել կանոնավոր կանխարգելիչ բժշկական և ատամնաբուժական ստուգումներ:
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment