Showing posts with label բեղմնավորում. Show all posts
Showing posts with label բեղմնավորում. Show all posts

Բեղմնավորում





Բեղմնավորում  (Անատոմիա)
Սեռական հարաբերության ժամանակ հեշտոց է թափվում 3-5մլ սպերմա  (սպերմահեղուկ ), որը պարունակում է 300-500միլիոն սպերմատոզոիդներ: Սպերման, որն ունի հիմնային ռեակցիա, հիմնականում կուտակվում է հեշտոցի հետին կամարում: Սեռական գրգռման հետևանքով  տեղի է ունենում արգանդի մկանների կծկում, վզիկի արտաքին բացվածքը քիչ բացվում է, Կրիստսելլերի խցանը (արգանդի վզիկի լորձային թաղանթը ) դուրս է գալիս վզիկից  և շաղախվում հետին կամարում գտնվող սպերմայով: Սեռական հարաբերությունից հետո լորձային խցանը սպերմատոզոիդներով  ներքաշվում է արգանդի վզիկի մեջ: Սակայն սպերմատոզոիդների ` արգանդ ներթափանցելու հիմնական պատճառը նրանց ինքնաշարժունակությունն է: Նրանք ուղղվում են հեշտոցից, որն ունի թթվային  pH-ը հիմնայինն է, և այնտեղ են լինում հեշտոցի մեջ թափվելուց  արդեն 3 րոպե հետո: Կրիստելլերի խցանն առավել թափանցիկ է սպերմատոզոիդների համար օվուլյացիայի ժամանակ  և նրանից մի քանի օր առաջ: Արգանդի վզիկով անցնելուց հետո սպերմատոզոիդները հայտնվում են արգանդի խոռոչի, այնուհետև` արգանդափողերի մեջ: Սպերմատոզոիդները ` շարժվելով 2-3 մմ/ր արագությամբ, 0,5-1 ժ հետո հասնում են արգանդի խոռոչ, իսկ 1,5-2ժ հետո արգանդափողեր, որտեղ էլ հանդիպում են ձվաբջջին: Արգանդի և արգանդափողերի  հիմնային  միջավայրում  սպերմատոզոիդները  պահպանում են իրենց շարժունակությունը 3-4 օր, սակայն դրանց  բեղմնավորելու հատկությունը պահպանվում է միայն 14-48ժամ:
Այն սպերմատոզոիդները, որոնք արգանդափողերով դուրս են գալիս որովայնի խոռոչ, մահանում են մեկ օրվա ընթացքում:
Ձվաբջջի բեղմնավորվելու հատկությունն առավել բարձր էօվուլյացիայից հետո և պահպանվում է 12-24 ժամ: Բեղմնավորումը հիմնականում տեղի է ունենում փողի ամպուլյար հատվածում:  Դեպի ձվաբջիջ են ուղղվում  միլիոնավոր սպերմատոզոիդներ: Սակայն դրանց ներթափանցմանը խոչընդոտում են  ձվաբջիջը շրջապատող  պսակաձև բազմաշերտ ֆոլիկուլյար բջիջները: Սպերմատազոիդներն սկսում են արտադրել հատուկ ֆերմենտներ ` հիալուրոնիդազա , մուցինազա, և այլն,  որոնք բարձրացնում են ֆոլիկուլյար բջիջների թափանցելիությունը,   և դեպի ձվաբջիջ են ուղղվում մեկ կամ մի քանի սպերմատոզոիդներ: Սակայն մի քանի սպերմատոզոիդներից միայն մեկն է մասնակցում բեղմնավորմանը: Նրա կորիզն  ուղղվում է դեպի ձվաբջջի կորիզը և ձուլվում նրա հետ, որի հետևանքով  էլ առաջանում է բեղմնավորված ձվաբջջի  (զիգոտայի ) ընդհանուր կորիզը, որը պարունակում է երկկողմանի ժառանգական հատկանիշները: Երբ ձվաբջջի մեջ են ներթափանցում 2 սպերմատոզոիդ, կամ միաժամանակ լինում է 2 ձվաբջիջ, ապա առաջանում են միաձվանի կամ երկձվանի  երկվորյակներ: Եթե բեղմնավորված ձվաբջիջը չի հասնում արգանդ, բայց շարունակում է զարգանալ, ապա առաջանում է փողային կամ որովայնային արտարգանդային հղիություն: