Հիմնարկ ձեռնարկություններում, ուսումնական հաստատություններում, աղետների և պատերազմի ժամանակ, տուժածների առաջին բուժ օգնությունը ցույց տալու համար ստեղծվում են բժշկական կազմավորումներ: Սանիտարական պոստ, սանիտարական դրուժինա, և սանիտարական դրուժինաների ջոկատ:
Սանիտարական պոստը կազմված է 4 մարդուց` սան պոստի պետ և 3 սանիտարներ: Պոստի խնդիրներն են տուժածին ցույց տալ առաջին բուժ օգնությունը, օբյեկտում սահմանել սանիտարահամաճարակային հսկողություն: Անհրաժեշտ դեպքում ուղեկցում են վիրավորներին դեպի բուժկետ: Սանիտարական պոստը պետք է ունենա մեկ պոստի դեղատուփ, մեկ պատգարակ, 4 ական անհատական դեղատուփներ և հակաքիմիական փաթեթներ նաև տրանսպորտային բեկակալներ, կարմիր խաչով թևակապեր: 10 ժամում կարող է առաջին բուժ օգնություն ցույց տալ 100 վիրավորների:
Սանիտարական դրուժինան- քաղաքական պաշտպանության ամենամեծաթիվ կազմավորումն է իր գործունեությունը կատարում է ինքնուրույն, ինչպես նաև քաղպաշտպանության այլ կազմավորումների հետ միասին: Պատերազմի ժամանակ սանդրուժինան կարող է օգտագործվել վիրավորներին և տոժածներին փնտրելու և նրանց առաջին բուժ օգնությունը ցույց տալու համար: Օջախներում սանիտարահամաճարակային միջոցառումներ կատարելու ինչպես նաև հիվանդանոցներում և այլ բուժ հիմնարկներին օգնություն ցույց տալու համար:
Սան դրուժինան օգտագործվում է նաև ինֆեկցիոն օջախներում հակահամաճարակային միջոցառումների կատարման մասնակցելու համար: Կազմված է 24 մարդուց: Դրուժինայի հրամանատարը, նրա տեղակալը, տնտեսվարը, վարորդը, և 20 դրուժինայի անդամներ: Սան դրուժինան կազմված է 5 օղակներից, յուրաքանչյուր օղակում 4 մարդ: Սան դրուժինայի աշխատանքը ապահովելու համար անհրաժեշտ է դրուժին ապահովել բժշկական պայուսակով, անհատական դեղատուփերով, հակաքիմիական փաթեթներով, կարմիր խաչով, հակագազերով, բժշկական պատգարակներով, բեկակալներով: Սանիտարական դրուժինան 5 ժամում կարող է 1-ին բուժ օգնություն ցույց տալ: Սան դրուժինային կարևոր է ռադիոակտիվ նյութերով ախտահարված տարածքում բնակչությանը յոդ պարունակող բաժանելու և նրանց օգտագործելու ապահովելու գործում:
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment