Պատերազմի ժամանակ վիրավորներին և հիվանդներին բուժ օգնություն ցույց տալու համար բժշկական ծառայությունը ունի բոլոր անհրաժեշտ դեղորայքները, վիրակապական նյութերը, գործիքներ և սարքվորումներ: Բժշկական ծառայությունը պետք է պատրաստ լինի շատ կարճ ժամանակամիջոցում կազմակերպել և բոլոր տուժածներին ցույց տալ ցանկացած համապատասխան բուժ օգնություն: Այդ նպատակով պետք է ունենալ նախորոք պահեստավորված բուժ օգնության միջոցներ: Այդ միջոցները խմբավորվում են հատուկ տարաների մեջ և կոչվում են բժշկական կոմպլեկտներ: Բժշկական կոմպլեկտները բաժանվում են մի քանի խմբերի`
1.Ֆունկցիոնալ զորքային և հոսպիտալային, այս կոմպլեկտները նախատեսված են զորամասերի բուժկետերի և հոսպիտալների աշխատանքը ապահովելու համար:
Մասնագիտական բուժ. Կոմլեկտներ, որոնք նախատեսված են այս կամ այն բժշակական մասնագիտական բժշկական օգնության խմբերի համար` վիրաբուժական, տոքսիկոլոգիական:
2.Հատուկ նշանակության կոմպլեկտներ, հիմնականում օգտագործում են մասայնական սանիտարական կորուստների օջախուներում: Յուրաքանչյուր բժշկական կոմպլեկտը կազմված է տարայից, պարունակությունից, և ցուցիչից:
Ցուցակում նշված է թե ինչ առարկաներ կան կոմպլեկտում, նրանց քանակը, և պիտանելիության ժամկետը:
Այս կոմպլեկտները օգտագործում են պատերազմի ժամանակ, կամ խոշոր աղետների ժամանակ: Կոմպլեկտների պարունակությունը չփչանալու համար ժամանակ առ ժամանակ կոմպլեկտները թարմացվում են, և այդ մասին նշվում է ցուցակում: Կոմպլեկտները իրարից տարբերելու համար պիտակներով գրվում են կոմպլեկտի պայմանական անուն ծածկագիրը:
Անհատական բուժ օգնության միջոցներ
Կռվի դաշտու յուրաքանչյուր զինվոր ապահովում է անհատական բուժ օգնության միջոցներով`
1.անհատական վիրակապական փաթեթ
2.անհատական դեղտուփ
3.անհատական հակաքիմիական փաթեթ
1. Անհատական վիրակապական փաթեթը նախատեսված է առաջին բուժ օգնություն ցույց տալու համար, արյունահոսությունների, հրազենային վերքերի, այրվածքների և այրվելու դեպքում, կոտրվածքը անշարժացնելու, և բաց պնևմոթորաքսների հերմետիկ վիրակապ դնելու համար:
Այս փաթեթը կազմված է մոմլաթե պարկից, որի մեջ ստերիլ թղթե ծրարում տեղադրված է մեծ բինտ, և բամբակից, և հանգույցից պատրաստված 2 բարձիկներ:
2. Անհատական դեղատուփը նախետսված է առաջին բուժ օգնություն ցույց տալու թունավոր նյութերով, ռադիոակտիվ նյութերով ախտահարվածներին, բակտերիոլոգիական միջոցներով վարակվածներին, տրավմաների և այրվածքների ժամանակ ցավազրկելու համար, և տրավմատիկ շոկը կանխելու համար:
Սա պլասմասայից վարդագույն տուփ է, որի մեջ տեղադրված է
1.ներարկիչ ծյուբիկ կարմիր գլխիկով 2 հատ, որը պարունակում է հակաթույն անտիբիոտ նևրոպարալիտ թույների դեմ:
Այն ներարկում ենք միջմկանային ազդրի շրջանում, թունավորումներից անմիջապես հետո, նույնիսկ հագուստի վրայից:
2.Ներակիչ ծյուբիկ սպիտակ գլխիկով, պարունակում է ցավազրկող պրոմեդոլ:
3.Ցիրամին հաբերով, կարմիր գույնի 2 տուփ: Սա հակառադիացիոն պրեպարատ է ընդունում են 6 հատ միանգամից, այդ ճառագայթային հիվանդությունը կանխելու համար: Ցիրամինը իր ազդեցությունը պահպանում է 4 ժամ, անհրաժեշտության դեպքում 4-5 ժամ հետո ընդունում ենք երկրորդ տիպի հաբերը:
4.Տետրացիկլինային խմբի անտիբիոտիկներ, սպիտակ գույնի 2 հատ: Օգտագործում են 5 հաբը միանգամից, կանխելու նպատակով բակտերիոլոգիական զենքով ախտահարվելիս:
5.Էտապերալգին, փսխումները կանխող պրեպարատ, օգտագործում են մեկական հաբ սուր ճառագայթային ախտահարումների ժամանակ:
6.Պանտոքսին քլոր պարունակող դեզինֆեկցիոն նյութ է հաբերի ձևով:
3.Անհատական հակաքիմիական փաթեթը նախատեսված է մասնակի սանիտարական մշակումներ կատարելու համար, թունավոր նյութերով ախտահարվելուց հետո:Իրենից ներկայացնում է պոլիէթիլինից պարկ, որի մեջ տեղադրված է դեգազացիոն հեղուկ, և 4 անձեռոցիկներ: Ախտահարվելու դեպքում անձեռոցիկը թրջում ենք սրվակի հեղուկով և մշակում են մաշկի բաց մասերը, դեմքը, պարանոցը, ձեռքերը, ինչպես նաև օձիքը, մաքրել հակագազի դիմակի արտաքին մասը, վտանգավոր է աչքերի համար:
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment