Արտակարգ իրավիճակների պետական համակարգում նախատեսված է բարձր պատրաստությամբ, և լիակատար պատրաստության ռեժիմներ: Այդ ռեժիմները մտցվում են արտակարգ իրավիճակների պետական համակարգի ղեկավարության կողմից: Սպառնալիքի դեպքում մտցվում է բարձր պատրաստության ռեժիմ, իսկ երբ արդեն առկա է արտակարգ իրավիճակը` լիակատար պատրաստության ռեժիմ:
Հիմնարկությունները արտակարգ իրավիճակի սպառնալիքի ինֆորմացիան կարող են ստանալ համապատասխան քաղաքի պահպանության շտաբերից կամ վերադաս նախարարությունից: Ինֆորմացիան ստանալուց հետո հիմնարկի պետը անմիջապես ճշտում է մանրամասները և սկսում միջոցառումներ կատարել ըստ օբյեկտի պատրաստման աստիճանի, բերել օրացույցային պլանի: Աղետների գոտում վնասվածքների բուժ օգնություն ցույց տալու համար գործի է դրվում առողջապահության նախարարությունից մշակված պլանը:
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment