Դաշտանային ցիկլ- (պարբերաշրջան)
Դաշտանի առաջին օրից մինչև հաջորդ դաշտանի առաջին օրն ընկած ժամանակահատվածը կոչվում է դաշտանային ցիկլ:
Դաշտանային ցիկլը սովորաբար տևում է 26-28 օր, սակայն բնականոն է համարվում նաև 21-40 օրանի ցիկլերը: Դաշտանային ցիկլը բաղկացած է 2 փուլից`
1-ին փուլը ֆոլիկուլային կամ էստրոգենային
2-րդ փուլը լյուտեինային կամ պրգեստրոնային փուլ:
1-ին փուլի ժամանակ զարգանում է ֆոլիկուլը և նրանում գտնվող ձվաբջիջը: Երբ ֆոլիկուլը հասունանում է ձևավորվում է գրաֆյան բուշտը, այն պայթում է և տեղի է ունենում ձվազատում` օվուլյացիա:
Օվուլյացիան տեղի է ունենում դաշտանային ցիկլի համարյա մեջ տեղում 13-15 -րդ օրը:
Իր զարգացման ընթացքում ֆոլիկուլը արտադրում է էստրոգեն հորմոններ, որոնք ազդում են արգանդի լորձաթաղանթի վրա, որը զարգանալով պատրաստվում է ընդունելու բեղմնավորված ձվաբջիջը:
2-րդ փուլ, պայթած ֆոլիկուլի տեղը առաջանում է դեղին մարմին, որը սկսում է արտադրել պրոգեստերոն հորմոնը: Այս հորմոնը ազդում է նաև արգանդի լորձաթաղանթի վրա, և եթե բեղմնավորվի ձվաբջիջը արգանդը կընդունի բեղմնավորված ձվաբջջին: Իսկ եթե բեղմնավորում տեղի չի ունենում 24 ժամվա ընթացքում ձվաբջիջը մահանում է և հեռանում օրգանիզմից:
Ձվարանում դեղին մարմինը մոտավորապես 12-14 օր հետո դեղին մարմինը անհետանում է և դադարում է արտադրել պրոգեստերոն հորմոն: Արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտը շերտազատվում է և սկսվում է դաշտանը:
Այդ բարդ, բայց խիստ կանոնավոր պրոցեսը ղեկավարում է գլխուղեղում գտնվող հիպոթալամուս, հիպոֆիզր համակարգը: Ֆոլիկուլի աճի համար
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment