Դիմահարդարման ժամանակ պահպանվող կանոնները և պայմանները: Խորհուրդներ գրիմի ժամանակ

Դիմահարդարում կատարելիս անհրաժեշտ է պահպանել մի շարք կանոններ և պայմաններ: 
  • Դիմահարդարումը պետք է սկսել լավ լուսավորված ընդարձակ սենյակում նախորոք ունենալով անհրաժեշտ գործիքները և նյութերը:
  • Դրանք պետք է պահել բացարձակ մաքուր վիճակում:
  • Դիմահարդարումը սկսում են միայն լավ մաքրված դեմքի դեպքում, ոչ թե անմիջապես տոնային կրեմը դեմքին են քսում այլ անպայման բազայի վրա, կախված դեմքի տեսակից և պահանջից: 
  • Բազան քսում ենք 10-15 րոպե առաջ որպեսզի այն ներծծվի մաշկի մեջ: 
  • Շատ չոր մաշկի դեպքում բազան քսվում է կրկնակի, քսում ենք նաև շուրթերին, ցերեկային լուսավորության դեպքում օգտագործում ենք  նուրբ պաստելային երանգներ, իսկ արհեստական լուսավորության դեպքում օգտագործում ենք  վարդագույն. քանի որ նեոնային լուսավորությունը ուժեղացնոում է բոլոր երանգները դրանց տալով տհաճ գորշադարչնագույն երանգ ահա թե     ինչու այդ լուսավորության դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել շատ բաց գույնի երանգներ հատկապես դեղինը: 
  • Մուգ գրիմը ծերացնում է, իսկ տարիքով կանանց մոտ խորացնում  կնճիռները:
  • Դիմահարդարում  կատարելիս պետք է ունենալ բավականաչափ ժամանակ, արագ-արագ կատարված դիմահարդարումը չի կարող տալ գեղեցիկ    արդյունք: 
  • Մեծահասակ կանայք պետք է հրաժարվեն դիմահարդարում կատարելու հին եղանակից, քանի որ այդ դեպքում դեմքը դառնում է հնաոճ և ծիծաղելի:
  • Սակայն չի կարելի կուրորեն հետևել նորաձևությանը, եթե այն չի սազում:
  • Ոչ մի դեպքում չի կարելի դիմահարդարումը թողնել դեմքին գիշերը, քանի որ դիմահարդարման նյութերը թույն են արտադրում և մաշկը վնասում են:



Դիմահարդարում կատարելու կանոները `

1.Դեմքը շպարահան ջրով կամ օծանաջրով մաքրել: 


շպարահան ջուր
2.Դեմքին քսել բազա կախված մաշկի տեսակից:


3.Ընտրել տոնային կրեմ մաշկից կես տոն բաց կամ մուգ: 
տոնային կրեմ


4.Դիմափոշին քսել չորացած դեմքին և վրձնով հարդեցնել այն:
դիմափոշի


5.Քսել կոպերի ստվերաներկեր: 


6.Սև մատիտով կամ սուրմայով ընդգծել աչքերը ներկել հոնքերը համապատասխան գույնով:

7.Թարթիչի տուշը քսել արմատներից:   


8.Շուրթերն ուրվագծել մատիտով անհրաժեշտ դեպքում ուղղել, քսել շրթներկ:


9.Կարմրաներկը քսում ենք դեմքի ձևին համապատասխան:


0 մեկնաբանություն(ներ):