Քանի որ աշխատանքը ապրելակերպի որոշիչ բաղադրամասն է, հարկ է նշել առողջության ամրապնդման գործում աշխատանքի դերի և նշանակության մասին: Դեռևս մ.թ.ա առաջին դարում հռոմեական բժիշկ Կոռնելի Ցելսը բժշկութայն մասին աշխատությում նշել է ` պարապությունը, անգործությունը, թուլացնում են մարմինը, իսկ աշխատանքը ամրացնում է այն: Առաջինը բերում է անժամանակ ծերության, իսկ երկրորդը երկարակյաց երիտասարդության:
Կասկածից վեր է, որ աշխատանքը նպաստում է առողջության պահպանմանը, եթե այն իրագործվում է բարենպաստ պայմաններում, այսինքն պահպանվում է մշտապես գործող սանհիգիենիկ կանոնները, տեխնիկայի գծով անվտանգություն իրականացվող միջոցառումները, անց է կացվում բժշկական ստուգումներ և այլն: Աշխատանքում կարևոր է նաև հոգնածության խնդիրը, որի առաջացմանը նպաստում է հետևյալ գործոնները` միջավայրի օդը, խոնավությունը, լարված դիրքում կատարվող աշխատանքը: Քանի որ, աշխատանքը կենսականորեն անհրաժեշտ է, սակայն նրա մասին հաճախ բացասական ձևով են խոսում: Սակայն աշխատանքը մարդուն հնարավորություն է տալիս շփվելու ուրիշների հետ: Ցանկացած աշխատանք, վճարովի կամ անվճար փախուստ է ձանձրույթից և իմաստավորված ժամանց: Աշխատանքով մարդ վաստակում է փող, որը նրան տալիս է անկախություն:
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment