Ծննդաբերական վնասվածքներ




Ծննդաբերական վնասվածքները այն վնասվածքներն են, որոնք առաջանում են ծննդաբերության ընթացքում:
Պատճառներն են` վիրահատական միջամտությունը, ձգձգված կամ արագընթաց ծննդաբերությունը, պտղաջրերի վաղաժամ հոսքը, հետույքային առաջադրությունը, կոնքի և պտղի չափերի անհամատեղելիությունը, ծննդաբերության սխալ վարումը: Նշանակություն ունի նաև մոր սիրտ անոթային հիվանդությունները, անեմիա, հղիության տոքսիկոզները, ներզատական գեղձերի հիվանդությունները, վիտամինային անբավարարությունը: Ծննդաբերական վնասվածքները լինում են նորածինների առաջադիր մասերում` գլխի, դեմքի կամ հետույքի, վնասվածքները լինում են ծանր և թեթև:
Ծանր ներարգանդային ծննդաբերական վնասվածքները
Ծննդաբերական ուռուցք-առաջանում է հյուսվածքներում, արյան և ավշի կանգի հետևանքով:
Ծննդաբերական ուռուցքը ծնվելուց 10-15 ր հետո է առաջանում իֆիլտրատի ձևով, մաշկը թեթև կարմրած է լինում կամ չփոխված, ինքն իրեն անցնում է:
Կեֆալոհեմատոմա-գլխի արյունային ուռուցք է և ոսկրի և վերնոսկրի միջև արյուազեղման հետևանքով արյուն է կուտակվում: Հաճախ առաջանում է կողմնոսկրերի շրջանում: Լինում է միակողմանի և երկկողմանի:Փափուկ ծփացող ուռուցք է, հարևան ոսկրի վրա չի անցնում: Ծնվելուց մի քանի ժամ կամ մի քանի օր անց հետո է առաջանում: 2-3 օր մեծանում է հետոսկսում է փոքրանալ: մինչև 2 ամիսը անվտանգ է:
Բուժումը 
Խնայողական ռեժիմ,

0 մեկնաբանություն(ներ):