Դեղանյութերի օրգանիզմ ներմուծելու ուղիներից է կախված նրանց ներմուծման արագությունը, ազդեցության ուժը և տևողությունը։ Տարբերում են ներմուծման էնտերալ և պարէնտերալ ուղիներ։
Էնտերալ ուղի. այս ուղով ներմուծման ժամանակ դեղանյութերը օրգանիզմ են մտցվում ստամոքսաաղիքային ուղով (aenteron-աղի)։ Այս ուղուն են պատկանում դեղանյութերի ներմուծումը բերանով (per as), լեզվի տակ (sub lingua) և ուղիղ աղիքով (per rectum): Դեղանյութերի ներմուծումը բերանով ամենատարածված, հարմար ուղի է հիվանդին, ինքնուրույն ընդունման համար. այս ուղու թերությունն այն է, որ դեղանյութի մի մասը կարող է քայքայվել ստամոքսահյութի ազդեցությունից։
Ենթալեզվային շրջանը շատ հարուստ է արյան անոթներով, ուստի այնտեղից ներմուծվում են այն դեղանյութերը, որոնք կարող են ազդել շատ արագ։ Դրանք, հիմնականում, սիրտը սնող անոթների կծկանքը վերացնող դեղանյութերն են։ Ուղիղ աղիքով ներմուծումը դարձյալ պարզ, հասարակ ձև է, այն ժամանակ դեղանյութը չի ենթարկվում ստամոքսահյութի ազդեցությանը և ապա քայքայմանը։
Պարէնտերալ ուղի. այս ուղով ներմուծման ժամանակ դեղանյութը մտցվում է օրգանիզմ` շրջանցելով ստամոքսաաղիքային ուղին։ Այս ուղուն են պատկանում.
1) Ենթամաշկով ներմուծվող ջրային և յուղային լուծույթները։ Այս ուղով չի կարելի ներմուծել գրգռող դեղանյութեր։
2) Միջմկանային. այս եղանակով ներմուծում են ջրային և յուղային լուծույթները և կախույթները։
3) Ներերակային ճանապարհով ներմուծվում են միայն ջրային լուծույթներ։ Դեղանյութի ազդեցությունը ներերակային ներմուծման ժամանակ ի հայտ է գալիս առաջին իսկ րոպեներից, երբեմն նույնիսկ ներմուծման ժամանակ։ Չի կարելի ներարկել սուսպենզիաներ և յուղային լուծույթներ։
4) Սուբարախնոիդալ. ներմուծվում են այն դեղանյութերը, որոնք չեն ներթափանցում հեմատոէնցեֆալ պատնեշով։ Ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ (ուղեղի և ուղեղի թաղանթների) դեղանյութը անմիջապես ներմուծվում է ողնուղեղային խողովակի մեջ։
5) Ինհալացիոն ուղով ներմուծման ժամանակ դեղանյութը մտցվում է վերին շնչական ուղիներով ներշնչման ձևով . այս եղանակով մտցվում են ցնցող հեղուկները և գազերը։
Գոյություն ունեն դեղանյութերի ներմուծման այլ եղանակներ` ներզարկերակային, ներոսկրային խոռոչների մեջ (որովայնի, պլևրալ և այլն)։
© Վ.Ա.Կարապետյան Զ.Վ.Իսպիրայն
Դեղաբանություն և դեղատոմսեր
Պարէնտերալ |

0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment