Ձեռքերի եւ եղունգների խնամքը՝ քայլ առ քայլ

Խնամված եւ գեղեցիկ հարդարված մատները շատ բան կարող են ասել կնոջ մասին, ուստի ձեռքերի խնամքին պետք է լուրջ վերաբերվել։ Որքան էլ առաջին հայացքից այն իրենից ոչ մի բարդ բան չի ներկայացնում, այնուամենայնիվ, կան շատ աղջիկներ, ովքեր չգիտեն, թե ինչպես է պետք ճիշտ խնամել ձեռքերն ու եղունգները։ Հատուկ նրանց համար NEWS.am STYLE-ը դիմել է կոսմետոլոգ Անահիտ Հարությունյանին՝ խնդրելով ցույց տալ ձեռքերի դասական խնամքը։ Ստորեւ ներկայացնում ենք այդ գործընթացը քայլ առ քայլ։
Ահա, թե ինչ է ձեզ անհրաժեշտ ձեռքերը խնամելու համար.
Ձեռքերի խնամքը սկսում ենք դրանք լվանալուց։





Այնուհետ չոր վիճակում կտրում ենք եղունգները եւ խարտոցի օգնությամբ հարդարում։
Հաջորդիվ ձեռքերը դնում ենք տաք ջրով լի տարայի մեջ, որին պետք է ավելացել մի քանի կաթիլ հեղուկ օճառ, մի քանի կաթիլ ծովի աղ։ Թողնել մի քանի րոպե։
Ապա անցնում եղունգների խնամքին, որը կատարվում է հետեւյալ կերպ. նախ, հեռացնում ենք եղունգների շուրջ մաշկի մահացած եղջերային մասը։ Այնուհետեւ քսում կուտիկուլային յուղ։
Փայտիկի օգնությամբ եղունգների կուտիկուլան հետ ենք տանում եւ քսում լաքը, նախ՝ թափանցիկ, հետո այն գույնը, որը ցանկանում եք։ 

Այնուհետ սկրաբի օգնությամբ չոր ձեռքերի մաշկին կատարում ենք պիլինգ, ապա մերսում։

 Վերջում փափկեցնող քսուք ենք քսում ձեռքերին։

0 մեկնաբանություն(ներ):