Հղի կնոջ հիգիենան

Հղիությունը որպես ֆիզիոլոգիական պրոցես կյանքի նորմալ պայմաններում հեշտ է տանել: 
Ոչ ճիշտ սնվելը, մարմնի ոչ մաքուր պահելը, հոգնածությունը, շրջապատի անբարենպաստ գործոնները, հղի կնոջ օրգանիզմում կխանգարեն կենսագործունեության ֆունկցիաները, որի պատճառով առաջանում են տարբեր բարդություններ:  Այդ պատճառով հղիության ընթացքում հղի կինը պետք է պահպանի հիգիենայի կանոնները, որոնք նպաստում են`
  1. կնոջ առողջության պահպանմանը և ամրապնդմանը
  2. պտղի ճիշտ զարգացմանը 
  3. ծննդաբերության և հետծննդյան շրջանի նորմալ ընթացքին
  4. կնոջ օրգանիզմի նախապատրաստմանը երեխային կրծքով կերակրելուն:

    հղի կնոջ հիգիենա
Եթե հղիությունից առաջ կնոջ ապրելակերպը ճիշտ է եղել, ապա հղիության ընթացքում նրա ապրելակերպում փոփոխություն մտցնելու կարիք չկա:

Աշխատանքը  նպաստավոր ազդեցություն է թողնում հղի կնոջ նյարդային համակարգի, սիրտ-անոթային համակարգի, շնչառական համակարգի, արյունաստեղծման և այլ օրգանների գործունեության վրա և լավացնում է նյութափոխանակությունը:
Անգործությունը, երկարատև պարկելը, նստելը նպաստում են, ճարպակալման, փորկապության, մկանային համակարգի թուլացման և ծննդաբերության ժամանակ ուժերի թուլացմամբ: 
հղի կնոջ հիգիենա
Հղին պետք է խուսափի կտրուկ շարժումներից, ծանրություն բարձրացնելուց, գերծանրաբեռնվածությունից, պետք է ազատվի գիշերային հերթապահությունից , ֆիզիկական  գերաշխատանքից, որոնք բացասաբար են անդրադառնում հղիության ընթացքի վրա: Հղի կնոջը անհրաժեշտ է ապահովել 8ժամ գիշերային քունը, զբոսանքը, ճիշտ սնվելը, սնունդը պետք է լինի լիարժեք, հարուստ սպիտակուցներով, վիտամիններով, ածխաջրատներով, իսկ հղիության վերջում պետք է սահմանափակեն աղը, և հեղուկները: Հղիության ընթացքում հղի կնոջը հակացուցված է ալկոհոլը, ծխելը, թմրադեղերը: Ծխող կանայք ունենում են անհաս և տհաս երեխաներ: Այդպիսի երեխաները ավելի հաճախակի են հիվանդանում մանկական հասակում: 

0 մեկնաբանություն(ներ):