Showing posts with label հոգնածություն. Show all posts
Showing posts with label հոգնածություն. Show all posts

Հղի կնոջ հիգիենան

Հղիությունը որպես ֆիզիոլոգիական պրոցես կյանքի նորմալ պայմաններում հեշտ է տանել: 
Ոչ ճիշտ սնվելը, մարմնի ոչ մաքուր պահելը, հոգնածությունը, շրջապատի անբարենպաստ գործոնները, հղի կնոջ օրգանիզմում կխանգարեն կենսագործունեության ֆունկցիաները, որի պատճառով առաջանում են տարբեր բարդություններ:  Այդ պատճառով հղիության ընթացքում հղի կինը պետք է պահպանի հիգիենայի կանոնները, որոնք նպաստում են`
  1. կնոջ առողջության պահպանմանը և ամրապնդմանը
  2. պտղի ճիշտ զարգացմանը 
  3. ծննդաբերության և հետծննդյան շրջանի նորմալ ընթացքին
  4. կնոջ օրգանիզմի նախապատրաստմանը երեխային կրծքով կերակրելուն:

    հղի կնոջ հիգիենա
Եթե հղիությունից առաջ կնոջ ապրելակերպը ճիշտ է եղել, ապա հղիության ընթացքում նրա ապրելակերպում փոփոխություն մտցնելու կարիք չկա:

Աշխատանքը  նպաստավոր ազդեցություն է թողնում հղի կնոջ նյարդային համակարգի, սիրտ-անոթային համակարգի, շնչառական համակարգի, արյունաստեղծման և այլ օրգանների գործունեության վրա և լավացնում է նյութափոխանակությունը:
Անգործությունը, երկարատև պարկելը, նստելը նպաստում են, ճարպակալման, փորկապության, մկանային համակարգի թուլացման և ծննդաբերության ժամանակ ուժերի թուլացմամբ: 
հղի կնոջ հիգիենա
Հղին պետք է խուսափի կտրուկ շարժումներից, ծանրություն բարձրացնելուց, գերծանրաբեռնվածությունից, պետք է ազատվի գիշերային հերթապահությունից , ֆիզիկական  գերաշխատանքից, որոնք բացասաբար են անդրադառնում հղիության ընթացքի վրա: Հղի կնոջը անհրաժեշտ է ապահովել 8ժամ գիշերային քունը, զբոսանքը, ճիշտ սնվելը, սնունդը պետք է լինի լիարժեք, հարուստ սպիտակուցներով, վիտամիններով, ածխաջրատներով, իսկ հղիության վերջում պետք է սահմանափակեն աղը, և հեղուկները: Հղիության ընթացքում հղի կնոջը հակացուցված է ալկոհոլը, ծխելը, թմրադեղերը: Ծխող կանայք ունենում են անհաս և տհաս երեխաներ: Այդպիսի երեխաները ավելի հաճախակի են հիվանդանում մանկական հասակում: 

Դեղ հոգնածության դեմ...

Աֆղանստանի բնակիչները միմյանց հանդիպելիս ասում են.<< Երբեք չիմանաս, ինչ բան է հոգնածությունը>>: Աշխարհի այն անկյուններում ապրող ցեղերը, ուր դեռևս չի թափանցել քաղաքակրթությունը, չունեն <<հոգնածություն>> բառը: Ցավոք, մեր վիճակը բոլորովին այլ է: Բավական չէ, որ մենք մշտապես ենթարկվում ենք այնպիսի վնասակար գործոնների ազդեցությանը, ինչպիսիք են աղմուկը, արտանետված գազերը, նիկոտինը, ալկոհոլը, ճառագայթը, կոֆեինը,  և ամեն տեսակ ստրեսներն ու գերլարվածությունը, դեռ մի բան էլ գերհոգնեցում ենք ինքներս մեզ, գիտակցաբար ապրելով խելամիտ ոչ կերպով:
21-րդ դարում ամենուրեք աղմուկ է, և այդ աղմուկին արձագանքում է մեր ողջ օրգանիզմը` նյարդային համակարգը, ներքին սեկրեցիայի համակարգերը, արյան շրջանառությունը, շնչառությունը, մարսոությունը: Մեզ շրջապատող օդը` և' <<թարմ>> օդը , և~ սենյակինը, պարունակում է օրգանիզմի համար վնասկար շատ նյութեր: Հոգնածություն կարող է առաջանալ նաև ոչ ճիշտ սնվելու հետևանքով:



Չափավորված ֆիզիկական ծանրաբեռնվածությունից` լողից, թենիսից, երկու-երեք  կիլոմետրանոց զբոսանքներից հետո առաջացած հոգնածությունը այլ բնույթի է, այն շուտ է անցնում և  հանձնարարվում է բժշկության կողմից: Այդպիսի հոգնածությունից հետո քունը լինում է խոր, տևական: Մարդն արթնանում է հանգստացած և հաճույքով է ձեռնամուխ լինում նոր աշխատանքի: Այդ բնույթի հոգնածության միջոցով շատ հաճախ բուժում են այլ բնույթի հոգնածությունը, որը կարող է դառնալ նույնիսկ դեպրեսիայի առաջացման պատճառ: Այդ բացասական հոգնածությունը բաժանվում է մի քանի տարատեսակների:
Հոգնածությունը շատ հաճախ արտահայտվում է գերծանրաբեռնված մարդկանց մոտ: Արթանանալուն պես նրանք վախով են հիշում իրենց վրա դրված պարտականությունները, վախենում են, որ չէն կարող ժամանակի մեջ տեղավորվել: Այդ կարգի հոգնածությունը կոչվում է առավոտյան հոգնածություն: Գիտնականները, պնդում են, որ այդ կարգի հոգնածությամբ տառապում է մայրերի մեծ մասը: Կատարելության ձգտելը , որը հատուկ է ավելի շատ կանանց, քան տղամարդկանց, առաջինների համար կարող է լուրջ վտանգ լինել: Կանայք ձգտում են ամեն ինչ անել լավ, շա'տ լավ: Նրանք ձգտում են մեն ինչ կատարյալ անել:
Հոգնածությունը վաղուց արդեն կորցրել է իր նախնական բնույթը: Դադարել է միայն ուժեղ ֆիզիկական լարվածության հետևանք լինելուց: Մշտապես հոգեկան լարվածությամբ կամ շտապողականությամբ ապրող մարդու հոգնածությունը շատ ավելին է, քան, օրինակ, անտառահատի հոգնածությունը:
Արդյոք կան այնպիսի միջոցներ և դեղեր, որոնք արմատապես և արագ վերցնեն հոգնածություն կոչվող վիճակը:
Ավաղ, այդպիսի դեղամիջոցներ, այդպիսի հրաշագործ հաբեր աշխարհում չկան: Դեղերն օգնում են միայն այն ժամանակ, երբ հոգնածությունը օրգանիզմի հիվանդանալու հետևանք է, երբ դրանք ընդունում են հիմնական հիվանդության դեմ պայքարելու համար:
Շատերը բժշկից պահանջում են այնպիսի դեղատոմս, որը կօգնի ոչ միայն հաղթահարել հոգնածությունը, այլև իրենց կդարձնի աշխատանքի տիտան, ընդունակ  դիմանալու ամեն մի լարվածության: Իսկ չէ որ հոգնածության պայքարելու արդյունավետ միջոցը ապրելու ապրելու արվեստն է: