Աշխատանքի դերը մարդու կյանքում


Քանի որ աշխատանքը ապրելակերպի որոշիչ բաղադրամասն է, հարկ է նշել առողջության ամրապնդման գործում աշխատանքի դերի և նշանակության մասին: Դեռևս մ.թ.ա առաջին դարում հռոմեական բժիշկ Կոռնելի Ցելսը բժշկութայն մասին աշխատությում նշել է ` պարապությունը, անգործությունը, թուլացնում են մարմինը, իսկ աշխատանքը  ամրացնում է այն: Առաջինը բերում է անժամանակ ծերության, իսկ երկրորդը երկարակյաց երիտասարդության:

Կասկածից վեր է, որ աշխատանքը նպաստում է առողջության պահպանմանը, եթե այն իրագործվում է բարենպաստ պայմաններում, այսինքն պահպանվում է մշտապես գործող սանհիգիենիկ կանոնները, տեխնիկայի գծով անվտանգություն իրականացվող միջոցառումները, անց է կացվում բժշկական ստուգումներ և այլն: Աշխատանքում կարևոր է նաև հոգնածության խնդիրը, որի առաջացմանը նպաստում է հետևյալ գործոնները` միջավայրի օդը, խոնավությունը, լարված դիրքում կատարվող աշխատանքը: Քանի որ, աշխատանքը կենսականորեն անհրաժեշտ է, սակայն նրա մասին հաճախ բացասական ձևով են խոսում: Սակայն աշխատանքը մարդուն հնարավորություն է տալիս շփվելու ուրիշների հետ: Ցանկացած աշխատանք, վճարովի կամ անվճար փախուստ է ձանձրույթից և իմաստավորված ժամանց: Աշխատանքով մարդ վաստակում է փող, որը նրան տալիս է անկախություն:

Հասուն տարիքի մարդը հասարակության մեջ, ընտանիքի դերը առողջության պահպանման գործում

Հասուն տարիքում սոցիալական հոգեբանությունը պայմանավորված է մարդու բնածին և ձեռքբերովի առանձնահատկություններով: Դաստիարակությունը և ձեռք բերովի առանձնահատկությունները մարդը ստանում է այն միջավայրում (ընտանիք, դպրոց, աշխատավայր), որը դրական և բացասական է ազդում նրա վրա: Կարևոր է նաև անձնավորության վրա բժշկական հաստատությունների ազդեցությունը: Մարդու սոցիալական հոգեբանությունը կախված է նաև հասարակության, սոցիալ տնտեսական և մշակույթային զարգացման մակարդակից: Անհատի հոգեբանության վրա իր ազդեցությունն է թողնում հաղորդակցման կուլտուրան ընտանիքում և հասարակական տարբեր վայրերում: Հաղորդակցման կուլտուրայի բարձրացմանը նպաստում է հաղորդակցման պրոցեսում սոցիալ հոգեբանական առողջ մթնոլորտի ստեղծմանը: Վերջինիս կարևոր չափանիշներից են փոխադարձ հարգանքը, պատասխանատվությունը, պահանջկոտությունը, լսելու կարողությունը, քննադատությունը իր և ուրիշների նկատմամբ: Կան մարդիկ, որոնք չարաշահում  են ավելի շատ մեղադրում են ուրիշներին, բայց լինում են դեպքեր, երբ քննադատությունը և բողոքը չի համապատասխանում, այլ ուղղված է վարկաբեկելու այս կամ այն մարդուն:



Ընտանիքի դերը առողջության պահպանման գործում
Մեծ է անհատի և ընտանիքի դերը առողջության պահպանման գործում: Յուրաքանչյուր անձ պարտավոր է իմանալ առողջության պահպանման սովորույթները ու հիվանդության նշանները, որոնք  պահանջում են մասնավորական աջակցություն:
Ընտանիքը և անհատը կարող են լրջորեն ներգործել ամբողջ հասարակության առողջության վրա: Այն մարդիկ, ովքեր ժամանակին չեն իմունիզացվում, համապատասխան չափով ռիսկի են դիմում և վտանգում ամբողջ հասարակության բարեկեցությունը (համաճարակի բռնկում): Մարդիկ, ովքեր անփույթ են և անտարբեր աղբ թափելիս, նրանք մեծացնում են առնետների բազմանալու վտանգը, ինչը կարող է հանգեցնել ողջ հասարակության լուրջ հիվանդությունների: Հասարակության բարեկեցության գործում անհատների և ընատիքի քայլերը հետևյալն են`
  • Իրազեկ լինել և իրագործել առողջության պահպանման սովորույթները:
  • Ծանոթ լինել հիվանդության նշանաններին և ժամանակին դիմել համապատասխան բժշկին:
  • Ստանալ վարակամերժում (իմունիզացիա), որը առողջապահական կարևոր ծրագրերից մեկն է, որը կպահպանի անհատին և հասարակությանը:
  • Աջակցել տեղական և քաղաքական ծրագրերին, որոնք ուղղված են հասարակության առողջության պահպանմանը:
  • Անցկացնել կանոնավոր կանխարգելիչ բժշկական և ատամնաբուժական ստուգումներ:

Կրծքով կերակրումը և առավելությունները

Կրծքով կերակրումը նորածնի սնուցման նախընտրելի մեթոդն է: Կրծքի կաթը այդ թվում նաև կաթնախեժը լիարժեք սնունդ է երեխայի համար, որը համապատասխանում է յուրաքանչյուր երեխայի անհատական պահանջներին, դյուրամարս է, հարուստ է անհրաժեշտ նյութերով, որոնք նպաստում են և ապահովում են երեխայի աճը ու նորմալ զարգացումը: Կյանքի  առաջին տարում պաշտպանում է տարբեր հիվանդություններից, վարակներից, ալերգիաներից, խթանում է ստամոքսային համակարգի, ուղեղի զարգացումը:
Կրծքով կերակրումը և առավելությունները

Կաթնախեժը գործում է որպես առաջնային իմունիզացիա: Կաթնախեժը մանկանը ապահովում է հակամարմինների գերդոզայով: Կրծքով սնուցումը բարենպաստ և դրական ներգործություն ունի ոչ միայն մանկան այլ նաև կնոջ օրգանիզմի համար, բացառապես նվազեցնում է հղիանալու հավանականությունը և համարժեք է ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներին:
Երեխայի ծծումը գրգռում է հարպտկային շրջանում գտնվող նյարդաթելերը, որոնց միջոցով գրգիռը հասնում է մոր ուղեղը, այդտեղից որպես պատասխան արտադրվում է կրծքով սնուցման 2 հորմոնները` պրոլակտինը և օքսիտոցինը: Պրոլակտինը արգելակում է բեղմնավորման համար անհրաժեշտ էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների քանակի ավելացումը` դրանով կանխում ձվազատումը: Օքսիտոցինը խթանում է արգանդի մկանների կծկումը, նպաստելով արգանդի կրճատմանը և կաթի արտազատմանը:

Կրծքով կերակրելու առավելությունը Կրծքագեղձի և ձվարանի քաղցկեղի առաջացումը նվազեցնում է: Սակավարունություն ավելի հազվադեպ է լինում: Ծերունական հասակում ոսկրային հիվանդությունները ավելի քիչ են լինում:

Պճնազարդարման կրեմներ և նրանց տեսակները

Պճնազարդարման  կրեմները տարբերվում են դրանցում պարունակող ջրի քանակով,  և հաճելի հոտով: Դրանք իրենցից ներկայացնում են էմուլսիոն կրեմներ, կազմված 2 հիմնական մասից` ջրից և յուղից: Նրանք մաշկը դարձնում են առավել ճարպոտ ` փափկեցնում, սնուցում, դանդաղեցնում ծերացման պրոցեսը:
Ունեն հակաբորբոքիչ, հանգստացնող ազդեցություն, մաշկը  պաշտպանում են արտաքին անբարենպաստ գործոններից: Կախված ջրի քանակից և կրեմի  մեջ մտնող  ճարպի տեսակից նրանք բաժանվում են 3 խմբի`
1) ճարպոտ
2) կիսաճարպոտ
3) չոր

Ճարպոտ կրեմ- այս կրեմները փափկեցնում են մաշկը հիմնականում լինում են գիշերային կրեմներում, որոնք սնուցում են մաշկը:
Չոր և կիսաչոր կրեմները պարունակում են զգալի քանակությամբ բնաճարպ: Դրանք ցերեկային կրեմներն են: Դրանցից են նաև ` մաքրող, հիդրատանտային, վիտամինացված, հորմոնալ և այլ կրեմները:


Մաքրող կրեմներ- այս կրեմները օգտագործում են  այն կանայք , որոնց մաշկը բորբոքվում է ջրով և օճառով լվացվելիս: Հիմնականում օգտագործում են չոր և նորմալ մաշկի համար: Այս կրեմները օգտագործում են քնելուց առաջ դեմքի մաշկը մաքրելու համար:
Ցերեկային կրեմներ- լինում են ճարպոտ, չոր,  և նորմալ  մաշկի համար: Դրանք թեթևակի խոնավեցնում են մաշկը և լավ  հիմք են հանդիսանում դիմահարդարում կատարելիս:
 Սրանք պարունակում են բնաճարպեր և ջուր (60-80%): Մաշկը պաշտպանում է չորանալուց, ջրազրկվելուց, կարող ենք օգտագործել նաև  խառը տիպի մաշկի համար:

Սնուցող կրեմներ- սրանք իրենց կազմում ներառում են այնպիսի նյութեր, որոնք բարերար են ազդում չոր, թեփոտող և ճարպոտ մաշկի համար: Դանդաղեցնում են ծերացման պրոցեսը և մաշկի թառամելը: Սնուցող կրեմների համար որպես հիմք` կարող են օգտագործել  ցերեկային կամ գիշերային կրեմները: Հիմնական կրեմին ավելացնում են ակտիվ նյութեր, որոնք լավ ազդեցություն են թողնում մաշկի վրա: Դրանք են վիտամինները, հորմոնը, խոլեստերոլը, կոլագենը և այլ խոնավեցնող նյութեր: Այս կրեմները դեմքը դարձնում են փափուկ և հարթ:
Հիդրատանտային կրեմներ-սրանք պարունակում են մեծ քանակությամբ ջուր, որը շատ անհրաժեշտ է մաշկի խոնավությունը պահպանելու համար: Այս կրեմները հատկապես պետք է օգտագործել առավել հասուն տարիքի ժամանակ,որոնք մաշկը պարունակում ջրի քնակություն: Պարզվում է, որ երիտասարդ մաշկը պարունակում է 72% ջուր, իսկ ծերացած մաշկը 30-35% ջուր:



Վիտամինացված կրեմներ- այս տիպի կրեմնեը մեր օրերում լայն կիրառություն ունեն կոսմետոլոգիայում: Կոսմետիկական նպատակների համար օգտագործում են A, B, B6, C, D, E, F, V վիտամինները: Որոշ հիվանդությունների դեպքում  օրգանիզմում վիտամինի քանակը նվազում է, մաշկը սկսում է շերտազատվել, առաջանում է կնծիռներ և բծեր: Այդ պատճառով մաշկը պետք է ապահովել բավարար քանակությամբ վիտամիններով: Օգտագործում են վիտամինացված կրեմներ, մաշկի սնուցման և բարձր նյութափոխանակության համար:
Հորմոնալ կրեմներ-դրանք ցերեկային  կամ գիշերային կրեմներն են, որոնց  ավելացնում են կանացի սեռական հորմոններ` էստրոգեններ: Դրանք բարենպաստ ազդեցություն են թողնում մաշկի վրա, փթարմացնում բարձրացնում են առաձգականությունը, սակայն չի կարելի գործածել երակր ժամանակ, քնաի որ կարող են առաջացնել մազակալում, բորբոքում:
Սպիտակեցնող կրեմներ-օգտագործում են պեպենները, պիգմնենտները, բծերը գունաթափելու համար, ինչպես նաև դեմքի ընդհանուր մգեցման դեմ: Այս կրեմի համար հիմք են հանդիսանում  մաշկի խորքը չթափանցող վազելինով հարուստ որոշ ճարպային կրեմներ, առավել արագ են սպիտակեցնում սնդիկ պարունակող կրեմները: Սակայն դրանք պետք է օգտագործել միայն բժշկի թույլ տալու դեպքում, քանի որ կարող է առաջացնել ալերգիա, ուժեղ մաշկաբորբ:
Սպորտային կրեմենր- օգտագործում են անբարենպաստ ազդեցությունից պաշտպանելու համար: Սառեցնում են մաշկը, պաշտպանում ուժեղ քամուց, արևից, հիմնականում օգտագործում են սարերում: Այս կրեմի հետ կարող ենք օգտագործել դիմափոշի, որն ունի պաշտպանիչ հատկություն:

Կանանց և տղամարդկանց անպտղություն


Կանանց անպտղություն
Ամենահաճախակի պատճառը համարվում է սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները: Ավելի հաճախ անպտղությամբ է ուղղեկցվում արգանդափողերի բորբոքումը, որի ժամանակ առաջանում է արգանդափողերի անանցելիություն: Հաճախ անպտղությունը առաջանում է վիժումից կամ ախտաբանական ծննդաբերությունից հետո, հատկապես վտանգավոր է աբորտը առաջնային հղիության դեպքում, քանի որ կարող է լինել արգանդի լորձաթաղանթի վնասում:   Ձվարանների բորբոքման  դեպքում խանգարվում է օվուլյացիան, որի հետևանքով ձվաբջիջը չի ընկնում որովայնի խոռոչ, իսկ կպումների դեպքում ձվաբջիջը չի կարող ընկնել արգանդափող:  Բացի դրանից օնֆորիտը  կարող է խանգարել ձվարանների էնդոկրին ֆունկցիան:
Անպտղության մեջ  մեծ է էնդոցերվիտի դերը: Կոլպիտը նույնպես կարող է բերել անպտղության, թարախային արտադրությունը ոչնչացնում է սպերմատոզոիդներին: Անպտղությանը նպասում են նաև ` էնդոկրին խանգարումները, սեռական օրգանների միքսեդեման, հիպոթիրեոզը, շաքարային դիաբետի ծանր ձևերը, ճարպակալումը և այլն:
Անպտղության պատճառ կարող է լինել նաև տրավմաները, սեռական օրգանների տեղաշարժերը, հեշտոցի պատերի արտանկումը, միզասեռական խուղակները:
Անպտղության պատճառ կարող է հանդիսանալ նաև իմունոլոգիական ֆակտորները (կնոջ օրգանիզմում հակամարմինների առաջացում սպերմատոզոիդների նկատմամբ):

Տղամարդկանց անպտղություն
Առավել հաճախ հանդիպվող պատճառներից է սպերմատոգենեզի խանգարումը, որը հետևանք է բորբոքային հիվանդությունների, տրավմաների, ֆիզիկական, քիմիական ֆակտորների, նեյրոէնդոկրին  խանգարումների, ալկոհոլիզմի հետ: Հազվադեպ տղամարդու անպտղությունը կապված է սեռական թուլության, սերմնածորանի, միզուկի սպիական փոփոխությունների հետ: Անպտղություն առաջանում է ասպերմիայի, ներկրոսպերմիայի, օլիգոսպերմիայի: Բացի էակուլհատում սպերմատոզոիդների քանակական և որակական պարունակությունը նշանակություն ունի նաև սերմնահեղուկի բիոքիմիական կազմը:

Ախտորոշում
Պատճառը պարզելու համար պետք է հետազոտվի զույգը, քանի որ տղամարդու անպտղության պատճառը պարզելը ավելի հեշտ է:  

Տղամարդու անպտղության պատճառը պարզվում է արդեն իսկ հարցումից և զննումից հետո:
Բայց դիագնոզը ճիշտ դնելու համար հետազոտում են թարմ սպերման, որը հետազոտելու համար հավաքում են Na-հիդրոկարբոնատի լուծույթով լցված անոթի մեջ, ընդհատված սեռական հարաբերությունից հետո:
Նյութը պետք է հասցնել լաբարատորիա ոչ ուշ 30-40ր հետո: 1 կաթիլ սպերման քսում են առարկայական ապակուն և հետազոտում:
Սպերմատազոիդի քանակը որոշվում է ցանցավոր խցիկի միջոցով պարտադիր կերպով  հաշվելով 1մլ սպերմատազոիդների քանակը և շարժունակության տոկոսը:
Այդ փոփոխությունները կարող է լինել ժամանակավոր և պետք է այդ հետազոտությունը կրկնել:
 Կնոջ անպտղության պատճառը պարզելու համար անհրաժեշտ է լրիվ և բազմակողմանի հետազոտել կնոջը: Ուշադրություն են դարձնում այն խանգարումներին, որոնք կարող է պատճառ հանդիսանալ անպտղության համար: Անամնեզի հավաքման ժամանակ, պարզվում է մանկածնության ֆունկցիան: Ուշադրություն են դարձնում մարմնակազմությանը, հասակին, կրծքագեղձերի զարգացվածությանը, գինեկոլոգիական հիվանդություններին, բորբոքային հիվանդության, արգանդի էռոզիա և այլն:
Կատարվում է գինեկոլոգիական հետազոտություն, լրացուցիչ  մեթոդներից` արյան կլինիկական քննություն, քսուկի բակտերիոսկոպիա: Ձվարանների վիճակը որոշվում է ֆունկցիոնալ դիագնոստիկ տեստերով:  Մեզում և արյան մեջ որոշվում է գոնադոտրոպ հորմոնը: Ներքին սեռական օրգանների վիճակը պարզելու համար կատարում են լապարասկոպիա:
Գենետիկական անոմալիաների կասկածի դեպքում կատարում են բժշկագենետիկական  քննություն հատուկ մասնագիտացված հիմնարկներում:



Կանանց և տղամարդկանց անպտղության առաջացման պատճառները


Կանանց անպտղության ամենահաճախակի պատճառը համարվում է սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները: Ավելի հաճախ անպտղությամբ է ուղեկցվում  արգանդափողերի բորբոքումը, որի ժամանակ առաջանում է արգանդափողերի անանցելիություն: Հաճախ անպտղությունը առաջանում է վիժումից կամ ախտաբանական ծննդաբերությունից հետո, հատկապես վտանգավոր է աբորտը առաջին հղիության դեպքում, քանի որ կարող է լինել արգանդի լորձաթաղանթի վնասում:
Ձվարանների բորբոքման դեպքում խանգարվում է օվուլյացիան, որի հետևանքով ձվաբջիջը չի ընկնում որովայնի խոռոչ, իսկ կպումների դեպքում ձվաբջիջը չի կարող ընկնել արգանդափող, բացի դրանից  օնֆորիտը կարող է խանգարել ձվարանների էնդոկրին ֆունկցիան:
Էնդոցերվիցիտի դերը անպտղության մեջ մեծ է:
Կոլպիտը նույնպես կարող է բերել անպտղության, թարախային արտադրությունը ոչնչացնում է սպերմատազոիդներին:
Անպտղությանը նպաստում է նաև էնդոկրին խանգարումները, սեռական օրգանների ինֆատիլիզմը, միքսեդեման, հիպոթիերոզը, շաքարային դիաբետի ծանր ձևերը, ճարպակալումը և այլն:
Անպտղության պատճառ կարող է լինել նաև` տրավմաները, սեռական օրգանների տեղաշարժերը, հեշտոցի պատերի արտանկումը, միզասեռական խուղակները:
Անպտղության պատճառ կարող է հանդիսանալ իմունոլոգիական ֆակտորները (կնոջ օրգանիզմում հակամարմինների առաջացում սպերմատազոիդի նկատմաբ):

Տղամարդկանց անպտղության առավել հաճախ հադիպվող պատճառներից է սպերմատոգենեզի խանգարումը, որը հետևանք է բորբոքային հիվանդությունների, տրավմաների, ֆիզիկական , քիմական ֆակտորների, նեյրոէնդոկրին խանգարումներ, ալկոհոլիզմի հետ: Հազվադեպ տղամարդու անպտղությունը կապված է սեռական թուլության, սերմնածորանի,միզուկի սպիական փոփոխությունների հետ: Բացի էակուլյատում սպերմատազոիդների քանակական ու որակական պարունակությունը նշանակություն ունի նաև սերմնահեղուկի բիոքիմիական կազմը:

Անպտուղ ամունություն

Ամուսնությունը համարվում է անպտուղ այն դեպքում, երբ կինը ունենում է կանոնավոր սեռական հարաբերություն, հակաբեղմնավորիչ չի օգտագործում և 1-2 տարվա ընթացքում հղիություն չի լինում: Անպտղությունը հանդիպվում է 10-15% բոլոր ամուսնություններից: Կանանց բաժին է ընկնում 60%, տղամարդկանց 40%: Անպտղության դեպքում հղիություն չի լինում բեղմնավորման պրոցեսի խանգարման հետևանքով:
Տարբերվում է առաջնային և երկրորդային  անպտղություն (չբերություն):
Առաջնային անպտղություն է կոչվում`  երբ կինը ոչ մի անգամ չի հղիացել ամուսնական 1-2 տարվա ընթացքում, առանց հակաբեղմնավորիչներ օգտագործելու:
Երկրորդային անպտղություն է կոչվում` երբ կինը նախկինում ունեցել է հղիություն, ծննդաբերություն, վիժում, կամ արտարգանդային հղիություն:


Մրգերի, բանջարեղենների, հատապտուղների ազդեցությունը մաշկի վրա




Դեմքի խնամք


Բանան` մաշկին տալիս է խոնավություն, հանգստություն, հարթություն, փափկություն

Գազար` ցուցված է կորյակներով ծածկված,  թորշոմած և գունատ մաշկի համար

Դեղձ` մաշկը սպիտակեցնում է դարձնում թավշենման

Կիտրոն`  նեղացնում է ծակոտիները

Լոլիկ` սպիտակեցնում  է մաքրում, թարմացնում է ճարպոտ մաշկը

Խաղող` խոնավեցնում, հարթեցնում և բուժում է մաշկը

Խնձոր` նախատեսված է լայնացած ծակոտիներով մաշկի համար

Ծիրան` հանգստացնում է մաշկը

Կաղամբ` թարմացնում և հարթեցնում է մաշկը

Կարտոֆիլ` նեղացնում է ծակոտիները հարթեցնում է մաշկը, շատ լավ է թարախային բշտիկների համար

Հաղարջ` նեղացնում է ծակոտիները, բուժում մաշկը

Վարունգ` նեղացնում է ծակոտիները, սպիտակեցնում և հարթեցնում մաշկը

Ինչու և երբ է անհրաժեշտ անցնել ՄԻԱՎ- վերաբերյալ հետազոտություն

ՄԻԱՎ-ի նկատմամբ իր կարգավիճակի մասին մարդու իմացությունը թույլ է տալիս կայացնել ճիշտ որոշումներ սեռական հարաբերությունների մեջ մտնելու, երեխաներ ունենալու և ապրելակերպի ընտրության վերաբերյալ: Այդ իմացությունը նաև հնարավորություն կտա ՄԻԱՎ վարակով հիվանդին, որ ժամանակին ստանա համապատասխան բուժում, ինչը կօգնի բարելավել նրա կյանքի որակը և երկարացնել կյանքը` հետաձգելով ՁԻԱՀ-ի զարգացումը:
Ստորև թվարկված հարցերից որևէ մեկին «այո» պատասխանած յուրաքանչյուր անձ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունի:
Վերջին 10-15 տարվա ընթացքում...
ՄԻԱՎ ՁԻԱՀ

  • Ոնեցե՞լ եք սեռական հարաբերություններ պատահական զուգընկերների հետ:
  • Ձեր զուգընկերն ունեցել՞ է սեռական հարաբերություններ այլ անձանց հետ:
  • Օգտագործե՞լ եք թմրամիջոցներ ներարկային ճանապարհով ուրիշների հետ համատեղ:
  • Ենթարկվե՞լ եք բժշկական միջամտությունների` վիրաբուժական, մաշկը ծակող կամ դաջող գործիքներով, որոնց պատշաճ ախտահանումը կասկածի տեղիք է տալիս:
  • Ունեցե՞լ եք որևէ շփում այլ անձանց արյան հետ:
  • Ստացե՞լ եք արյան փոխներարկում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն չիրականացնող բժշկական հիմնարկում:
Երեխաները նույնպես պետք է հետազոտվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ, եթե նրանց ծնողները հիվանդ են ՄԻԱՎ վարակով, քանի որ վարակը կարող է երեխային փոխանցվել հղիության, ծննդաբերության կամ կրծքով կերակրելու ընթացքում:
Խորհուրդ է տրվում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել հնարավոր վարակումից 3-6 ամիս անց:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությամբ հայտնաբերվում են ՄԻԱՎ-ի նկատմամբ օրգանիզմում արտադրված հակամարմինները (յուրահատուկ սպիտակուցային նյութեր, որոնք օրգանիզմն արտադրում է հատուկ ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու նպատակով): Հայտաբերվելու համար  անհրաժեշտ քնակով հակամարմիններ վարակված մարդու արյան մեջ ի հայտ են գալիս հիմնականում վարակվելուց հետո ` երեք ամսվա ընթացքում:
Եթե կասկածում եք, որ վարակվել եք, չափազանց կարևոր է կանխարգելիչ միջոցների կիրառումը` մինչև ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի ճշտումը: Մասնավորապես այդ ընթացքում հարկավոր  մշտապես օգտագործել պահպանակ, ձեռնապահ մնալ դոնորական արյուն հանձնելուց, իսկ կանանց խորհուրդ է տրվում խուսափել հղիությունից:

ՄԻԱՎ-ի փոխանցումը սեռական ճանապարհով


Սեռական հարաբերությունները ՄԻԱՎ-ի փոխանցման առավել տարածված ուղին են: ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել ցանկացած տեսակի սեռական հարաբերության (հեշտոցային, անալ կամ օրալ) ժամանակ: Դա տեղի է ունենում, երբ ՄԻԱՎ-ով վարակված զուգընկերոջ օրգանիզմի հեղուկները մուտք են գործում  մյուս զուգընկերոջ  օրգանիզմ, անգամ  լորձաթաղանթի անտեսանելի քերծվածքների միջոցով:
Սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգն էլ ավելի է մեծանում, երբ զուգընկերներից որևէ մեկն ունի որևիցէ սեռավարակ: 

Սեռավարակները հիվանդություններ են, որոնք  մի մարդուց մյուսին են փոխանցվում սեռական ճանապարհով, ինչպես օրինակ խլամիդիոզը, տրիխոմոնիազը, սեռական օրգանների հերպեսը, սրածայր կոնդիլոման, գոնորեան և սիֆիլիսը:Սեռավարակ ունեցող անձի ՄԻԱՎ-ով վարակման վտանգը 6-10 և ավելի անգամ մեծ է սեռավարակ չունեցողի համեմատ:
Դրա պատճառներն են.


  • որոշ սեռավարակներ ընթանում են սեռական օրգանների շրջանում խոցերի առաջացմամբ, որոնք հեշտացնում են ՄԻԱՎ-ի ներթափանցումն օրգանիզմ:
  • սեռավարակներ ունեցող անձի օրգանիզմի հեղուկներում ավելանում է T -օգնական լիմֆոցիտների, այսինքն` ՄԻԱՎ-ի համար թիրախ համարվող բջիջների քանակը:
Սեռավարակների հնարավոր ախտանիշներն են.
  • սեռական օրգանների շրջանում բաց վերքեր կամ խոցեր
  • սպիտակ, դեղին կամ կանաչավուն, տհաճ հոտով հեշտոցային և միզուկային արտազատուկներ
  • այրոցի զգացում միզելիս
  • քոր սեռական օրգանների շրջանում
  • ցավ որովայնի ստորին մասում կամ գոտկատեղում
  • ցավ շեքի և ամորձիների շրջանում
  • ցավ սեռական հարաբերության ժամանակ:
Սեռավարակների զգալի մասը կարող է ընթանալ առանց ակնառու ախտանիշների, սակայն այդ դեպքումէլ վարակված անձինք վարակի աղբյուր են զուգընկերների համար: Հետևաբար վարակվածության կասկածի դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետ բժշկի` պատշաճ ախտորոշման և բուժման համար: