Շնչական համակարգի հիվանդություններ- Բրոնխիտ



Բրոնխիտ - սա բրոնխների լորձաթաղանթների բորբոքումն է: Բրոնխիտը լինում է սուր և խրոնիկական: Նպաստում են մրսածությունը, ծխելը, արտադրական փոշիները:
Սուբյեկտիվ հետազոտության ժամանակ լինում է հազ խորխով կամ առանց խորխի: Քերծող ցավ կրծքավանդակում, ջերմության բարձրացում, ախորժակի անկում, թուլություն, քրտնարտադրություն:
Օբյեկտիվ հետազոտություններն են` բախում, լսում, շոշափում, զննում և գործիքային հետազոտություն:
Բախման ժամանակ փոփոխություն չի լինում:
Լսելուց երբեմն լսվում է չոր, և հատուկենտ թաց խզզոցներ:
Գործիքային հետազոտություն ` կրծքի ռենտգեն հետազոտության սպիրումենտրիա, սպիրոգրաֆիա:
Հիվանդի պրոբլեմները բացահայտելիս ի հայտ են գալիս` հիվանդը ախորժակ չունի, չի հասկանում ադեկվատ սննդի նշանակությունը, , ունի թուլություն, չի կարող փոխել սպիտակեղենը, օգտվել զուգարանից, լվացարանից, խորխամանից, ունի ջերմություն, չի կարող ավելի թեթև ծածկոց օգտագործել,   
ունի քրտնարտադրություն, կա ջրազրկման վտանգ, չի կարող իրեն ապահովել բավարար քանակի հեղուկներով, չի հասկանում ծխելու վտանգը: Ունի քնի խանգարում,  ջերմության անկման ժամանակ կարող է զարգնալ կոլապս:
Կանխումը` պետք է կանխել մարմնի ջերմաստիճանի հետագա բարձրացումը, նպաստել և իջեցնել: Ջրազրկման  վտանգի կանխմանը, մարմնի քաղցի նկատմամբ, բացատրել ադեկվատ սննդի նշանակությունը: Նշանակել սեղան համար 15-ը 
http://medicine-am.blogspot.com/2010/12/blog-post_25.html  լիարժեք սնունդ, հիվանդը պետք է ուշադրություն դարձնի անձնական հիգիենային, բավարարի անհրաժեշտ քանկի հեղուկներ ջրազրկման վտանգը կանխելու համար: տաք հեղուկներ օգտագորխել հազը նվազեցնելու համար:
Լաբարատոր քննությամբ հայտնաբերվում է սոյեի արագացում, լեյկոցիտոզ, խրոնիկ բրոնխիտի ժամանակ ֆլորոգրաֆիկ քննությամբ կհայտնաբերվի թոքերի լուսավորվածությամբ ուժեղացում:
Բուժումը` Հիվանդին տալիս են հակաբակտերիալ միջոցներ, անտիբիոտիկներ, սուլֆանիլ ամդիդներ, խորխը ջրիկացնող միջոցներ, ջերմջեցնողներ կամ հանգստացնող միջոցներ, վիտամինոթերապիա, իմունոխթանիչներ, շեղեղ թերապիա:



0 մեկնաբանություն(ներ):